ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի ռազմածովային ուժերի երկու նավ ուղևորվում են Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ժամանելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը:

«Կարող եմ միանգամից սկսել լավ լուրից. մինչ ես այստեղ խոսում եմ, մեր Fulda ականորս նավը և Mosel օժանդակ նավը շարժվում են Սուեզի ջրանցքով Կարմիր ծովի ուղղությամբ», – Պիստորիուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա պարզաբանել է, որ դրանք կտեղափոխվեն այնտեղ՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու նախապատրաստական ​​դիրք զբաղեցնելու համար:«Մենք ցանկանում ենք արագ գործել և գտնվել Հորմուզի նեղուցում, եթե դա պահանջվի և իրականություն դառնա», – նշել է նախարարը:

Պիստորիուսը բացատրել է, որ նավերի տեղաշարժերի համար Բունդեսթագի հատուկ մանդատ չի պահանջվում, քանի որ դա տեղի է ունենում ԵՄ-ի Aspides առաքելության շրջանակներում:«Երբ պայմանները պարզաբանվեն, մենք կդիմենք Բունդեսթագին և կխնդրենք նրա մանդատը», – նշել է նա:Նախարարի խոսքով՝ առայժմ պարզ չէ, թե երբ դա տեղի կունենա։

«Հորմուզի նեղուցում (առաքելության) համար մենք կարիք ումենք  հստակ միջազգային-իրավական շրջանակների, որոնք կարող են ունենալ  տարբեր ձևեր», – հայտարարել է Պիստորիուսը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև Իրանի և Օմանի հավանությունը։«Շատ բան կախված է այն բանից, թե ինչպես կընթանան Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն առաջիկա 60 օրվա ընթացքում, – ընդգծել է  պաշտպանության նախարարը։ – Ամեն դեպքում մենք պատրաստ ենք»։

Ավելի վաղ Der Spiegel հանդեսը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստել է բանաձևի տեքստ Հորմուզի նեղուցում առաքելությանը Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերի) հնարավոր մասնակցության վերաբերյալ, որը կներկայացվի Բունդեսթագ՝ համապատասխան մանդատ ստանալու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular