ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ընտրական համակարգը հերթական լրջագույն փորձության առջև է կանգնած, որտեղ քաղաքական նպատակահարմարությունը փորձ է արվում փաթեթավորել իրավական հիմնավորումներով։ Խնդիրը վերաբերում է ընտրություններից հետո ստեղծված այն իրավիճակին, երբ պաշտոնապես արձանագրվել են լուրջ խախտումներ, սակայն պատասխանատու պետական ինստիտուտները ոչ միայն չեն շտկում դրանք, այլև փորձում են միջազգային կառույցների զեկույցների կամայական մեկնաբանությամբ արդարացնել սեփական անգործությունը։ Այս ամենը հարվածի տակ է դնում հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքը և սպառնում դառնալ անպատժելիության վատագույն նախադեպ։

Եթե երեք ընտրատեղամասում քվեարկության արդյունքները պաշտոնապես չեղարկվել են, ապա, ըստ օրենքի տրամաբանության, խախտումներն ունեցել են էական բնույթ և անմիջականորեն ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա։ Նման իրավիճակներում ընտրական մարմինը պարտավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել հետևանքները շտկելու համար։ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) տալիս է ընդամենը երկու հստակ ճանապարհ. կա՛մ նշանակել մասնակի վերաքվեարկություն միայն այդ տեղամասերում, կա՛մ անցկացնել համընդհանուր նոր ընտրություններ։

Այստեղ անկյունաքարային ու սկզբունքային է հետևյալ թեզը. ԿԸՀ-ն գործադիր-կազմակերպչական մարմին է, որի բացառիկ առաքելությունն ու պարտականությունն օրենքի տառը անվերապահորեն կատարելն է, այլ ոչ թե այն սեփական հայեցողությամբ կամ քաղաքական նպատակահարմարությամբ մեկնաբանելը: Ընտրական մարմինն օժտված չէ օրենսդրական կամ հայեցողական այնպիսի լիազորություններով, որոնք թույլ կտան իրավական նորմը շրջանցել սեփական դատողություններով:

Այս պարագայում ԿԸՀ-ն փորձում է արդարացնել իր անգործությունը՝ հղում անելով Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի հրատապ զեկույցին (CDL-AD(2025)003)։

Նրանց փաստարկը հետևյալն է. եթե վերաքվեարկություն լինի միայն մի քանի տեղամասում, ընտրողներն արդեն կիմանան ընդհանուր պատկերը և կարող են քվեարկել «տակտիկական հաշվարկներով», ուստի մասնակի վերաքվեարկությունը ճիշտ միջոց չէ։ Սակայն սա զուտ իրավական մանիպուլյացիա է։

Վենետիկի հանձնաժողովը երբեք չի ասել, որ եթե տեղամասային վերաքվեարկությունը խնդրահարույց է, ապա խախտումը պետք է մնա անհետևանք։ Ընդհակառակը՝ միջազգային կառույցի ամբողջ տրամաբանությունն այն է, որ ընտրական ցանկացած լուրջ խախտում պետք է ունենա արդյունավետ իրավական արձագանք։ Եթե նեղ գործիքը՝ տեղամասային վերաքվեարկությունը, չի ապահովում արդար արդյունք, ապա օրենքով մնում է երկրորդ, ավելի լայն ճանապարհը՝ նոր ընտրությունների նշանակումը։ ԿԸՀ-ն իրավունք չունի հորինել մի «երրորդ ճանապարհ»՝ խախտումն արձանագրել, բայց արդյունքները պարզապես անփոփոխ թողնել։

Իրավունքի մեջ չի կարող գործել այնպիսի աբսուրդային կանոն, որ ինչքան ավելի ծանր է խախտումը, և ինչքան բարդ է դրա վերականգնումը, այնքան ավելի հեշտ է խուսափել պատասխանատվությունից։ Խախտման ծավալը չի կարող դառնալ անպատժելիության երաշխիք։ Հատկանշական է, որ ԿԸՀ-ի վկայակոչած Վենետիկի հանձնաժողովի զեկույցը կազմվել էր Ռումինիայի 2024 թվականի ընտրությունների առիթով, որտեղ տեղի Սահմանադրական դատարանը, տեսնելով խախտումների ծանրությունը, գնացել էր հենց ընտրությունների արդյունքների ամբողջական չեղարկման ճանապարհով։ Այսինքն՝ ԿԸՀ-ն վկայակոչում է մի փաստաթուղթ, որն իրականում հակառակն է ապացուցում։

Այժմ Սահմանադրական դատարանի առջև դրված է սկզբունքային հարց. արդյո՞ք Հայաստանում ընտրողի ձայնը պաշտպանված է, թե՞ այն կարող է զոհաբերվել քաղաքական նպատակահարմարությանը։ Բարձրագույն դատարանը չի կարող սեփական հայեցողությամբ շրջանցել օրենքը կամ լեգիտիմացնել մի իրավիճակ, երբ շուրջ 3400 քաղաքացի պարզապես զրկվում է իր սահմանադրական ընտրական իրավունքից։ Եթե դատարանն ընդունի ԿԸՀ-ի այս դիրքորոշումը, ապա ապագայի համար կստեղծվի վտանգավոր նախադեպ՝ ցանկացած ընտրական խախտում կմնա անհետևանք, եթե դրա շտկումը իշխանության համար քաղաքականապես անհարմար լինի։ Սա արդեն սովորական ընտրական վեճ չէ, այլ պետական ինստիտուտների կենսունակության և սահմանադրական կարգի խնդիր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular