Հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 17-ին, Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը քիչ առաջ Փամբակ գետում հայտնաբերեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։
Հիշեցնենք, որ երեք օր է Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները 2 մանկահասակ քույրերին գտնելու նպատակով։
Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Հիշեցնենք, որ 112 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։