ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև

ՍՊՈՐՏ

Հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը խնդիրներ չի ունենա ոչ ամերիկացի Ջասթին Գեյջիի, ոչ էլ իսպանացի Իլիա Թոփուրիայի հետ հնարավոր մենամարտերում։ Այս մասին «Матч ТВ»-ի հետ զրույցում հայտարարել է Fight Nights-ի նախկին չեմպիոն Դմիտրի Բիկրևը՝ ամփոփելով UFC-ի վերջին մրցաշարը։

Մրցաշարի գլխավոր մենամարտում Ջասթին Գեյջին տեխնիկական նոկաուտով հաղթել է Իլիա Թոփուրիային՝ դառնալով լիգայի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն։ Չորրորդ ռաունդից հետո Թոփուրիայի անկյունը հրաժարվել է շարունակել մենամարտը. սա իսպանացի մարտիկի առաջին պարտությունն էր կարիերայում: Ինչ վերաբերում է 29-ամյա Արման Ծառուկյանին, ապա նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։ 2024 թվականի սկզբից հայ մարտիկն արդեն երկու տպավորիչ ելույթ է ունեցել UFC-ում։

Խոսելով գլխավոր մենամարտի մասին՝ Բիկրևը նշել է, որ արդյունքն իրեն զարմացրել է, քանի որ սպասում էր ավելի մրցունակ ելույթ Թոփուրիայի կողմից.

«Մրցաշարը շատ դինամիկ էր, բոլոր մենամարտերն ավարտվեցին ժամանակից շուտ։ Բայց գլխավոր երկու մենամարտերն ինձ իսկապես զարմացրին։ Չէի սպասում, որ Թոփուրիան ոչինչ չի կարողանա անել Գեյջիի դեմ։ Ինձ համար 70 կգ-ը Թոփուրիայի քաշային կարգը չէ։ Նա փոքրամարմին է այս դիվիզիոնի համար: Ես միշտ ասել եմ՝ Թոփուրիան կամ Գեյջին կտիրեն գոտուն միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանցից որևէ մեկը չի հանդիպել Ծառուկյանի հետ։ Դա անվիճելի է՝ առանց տարբերակների։ Իսկ Գեյջիի հետ մարտում Թոփուրիան այնպիսի սխալներ արեց… Կարծում էի՝ նա ավելի խելացի է, բայց ավաղ»։

Երեկոյի երկրորդ գլխավոր մենամարտում ֆրանսիացի Սիրիլ Գանը ժամանակից շուտ հաղթեց բրազիլացի Ալեքս Պերեյրային՝ նվաճելով UFC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր գոտին։ Պերեյրան, ով նախկինում տիրում էր միջին և կիսածանր քաշային կարգերի տիտղոսներին, անհաջող նորամուտ նշեց ծանր դիվիզիոնում։

«Պերեյրան, հավանաբար, չափազանց շատ էր հավատացել իր ուժերին՝ հերթական անգամ փոխելով քաշային կարգը։ Բայց բնատուր ծանր քաշայիններն այլ մակարդակ են։ Եթե մարզիկը բարձրանում է նման դիվիզիոն, նախ պետք է ընտելանա թե՛ իր, թե՛ մրցակիցների նոր գաբարիտներին, այլ ոչ թե միանգամից մենամարտի գոտու համար։ Սա անխոհեմ որոշում էր։ Ուղղակի ուզում էին նրանից լեգենդ կերտել, որպեսզի դառնար երեք քաշային կարգերի չեմպիոն, ինչն էլ նրա հետ չար կատակ խաղաց։ Իսկ Գանը կեցցե՛։ Հետաքրքիր կլինի տեսնել ծանր քաշի ապագան՝ արդյոք նա կսպասի՞ Ասպինելին, թե՞ կմենամարտի Վոլկովի կամ Պավլովիչի հետ: Իսկ Պերեյրան, կարծում եմ, կվերադառնա 93 կգ քաշային կարգ, այստեղ տղաները նրա համար չափազանց մեծ են»,- եզրափակել է Բիկրևը։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular