ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բողոքական եկեղեցական կազմակերպությունը հովանավորում է դպրոցի կառուցումը՝ ԿԳՄՍՆ–ի հովանու տակի

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կառուցել խոշոր կրթահամալիր՝ համագործակցելով Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է փաստաթուղթը, որի համաձայն՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026–2029 թվականներին։ Այն ներառում է հանրակրթական դպրոց, մանկապարտեզ և երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոն։

Մասնավոր կառույցի մեծ դերակատարում

Նախագծով կրթահամալիրի կառուցման հիմնական ֆինանսական և կազմակերպչական բեռը դրվում է մասնավոր գործընկերոջ՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի վրա։ Վերջինս պետք է իրականացնի ինչպես նախագծման, այնպես էլ շինարարության և հետագա շահագործման հիմնական փուլերը։

Պետությունը, իր հերթին, մասնակցելու է համաֆինանսավորմամբ՝ հիմնականում դպրոցի կառուցման որոշ հատվածների և հետագա շահագործման ծախսերի փոխհատուցման ձևաչափով։

Ըստ նախագծի՝ պետական բյուջեից նախատեսվող փոխհատուցումների ընդհանուր ծավալը կարող է հասնել շուրջ 1,67 միլիարդ դրամի։

Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ կառույց է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը և ինչ գործունեություն է ծավալում։

Կազմակերպությունը հայկական սփյուռքի ավետարանական (բողոքական) ուղղվածություն ունեցող բարեգործական կառույց է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում և զբաղվում է կրթական, սոցիալական ու մարդասիրական ծրագրերի իրականացմամբ Հայաստանում և սփյուռքում։ Այն ֆինանսավորվում է հիմնականում սփյուռքահայ անհատ դոնորների, եկեղեցական համայնքների, նվիրատվությունների և բարեգործական հանգանակությունների միջոցով։

Հաշվի առնելով, որ կազմակերպությունն ունի բողոքական ուղղվածություն, որոշ շրջանակներում հարցադրումներ են հնչում՝ կապված դրա ներգրավվածության հետ պետական կրթական համակարգում։ Քննարկումների առարկա է դառնում նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում ակտիվ բանավեճեր են ընթանում Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականության շուրջ։

Այս համատեքստում հարց է առաջանում, թե ինչ տրամաբանությամբ է ընդլայնվում պետական կրթական համակարգի համագործակցությունը կրոնական ուղղվածություն ունեցող կառույցների հետ, և արդյոք դա կարող է առաջացնել արժեքային կամ ինստիտուցիոնալ նոր ռիսկեր։

Կրթական նոր մոդել՝ մասնավոր կառավարման ներքո

Նախատեսվող կրթահամալիրը, ըստ փաստաթղթի, ամբողջական ցիկլով կառավարվելու է մասնավոր գործընկերոջ կողմից՝ ներառյալ շահագործման փուլը։ Սա նշանակում է, որ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի մի հատվածը երկարաժամկետ կտրվի մասնավոր կառավարման տրամաբանությանը։

Կառավարության հիմնավորումներում նշվում է, որ այս մոդելը պետք է նպաստի «արդիական, մրցունակ և ներառական կրթական միջավայրի ձևավորմանը»։

Կրոնական և գաղափարական շեշտադրումների շուրջ քննարկումներ

Տարածաշրջանում նման խոշոր կրթական նախաձեռնությունները հաճախ դառնում են հանրային քննարկումների թեմա, հատկապես այն դեպքերում, երբ գործընթացում ներգրավված են միջազգային կրոնական կամ բարեգործական կազմակերպություններ։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթական ծրագրեր է իրականացնում նաև Երևանում՝ ունենալով դպրոցներ, մանկապարտեզներ և ցերեկային կենտրոններ։

Միևնույն ժամանակ, նման համագործակցությունները սովորաբար առաջացնում են քննարկումներ՝ կապված կրթության կառավարման մոդելի, արժեքային ուղղությունների և պետություն–մասնավոր համագործակցության սահմանների հետ։

Ի՞նչ հարցեր են մնում բաց

Փաստաթուղթը, ըստ էության, առաջ է բերում մի շարք համակարգային հարցեր․

որքանո՞վ է նման մասշտաբի կրթական կառույցի երկարաժամկետ կառավարումը արդյունավետ մասնավոր հատվածի կողմից,
ինչպե՞ս է վերահսկվելու կրթության բովանդակային և կազմակերպչական որակը,
ի՞նչ չափով է պետությունը պահպանելու վերահսկողական և որոշում կայացնող իր դերակատարությունը։

Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները կարող են էական նշանակություն ունենալ ծրագրի հանրային ընկալման և հետագա իրականացման համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular