ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞վ է իրականում հաղթել Հայաստանի ընտրություններում. Փաշինյանը հասկացել է մի սարսափելի բան, հաջողության գինը չափազանց բարձր է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քվեարկությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 49.8%-ի աջակցությունը։ Այդ արդյունքը քաղաքական կուսակցությանը ապահովում է խորհրդարանի նկատմամբ վերահսկողությունը և նոր կառավարություն ինքնուրույն ձևավորելու կարողությունը, սակայն դա բավարար չէ սահմանադրությունը փոխելու համար։ Քաղաքագետ Արթուր Աթաևն է մեկնաբանել հայաստանյան ընտրությունների արդյունքները tsargrad.tv–ի հեռուստաալիքի «Մենք տեղյակ ենք» հաղորդման ժամանակ։

Սահմանադրական հանրաքվե սկսելու համար, որը համարվում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտ քայլ, իշխող կուսակցությանը անհրաժեշտ է ավելի լայն աջակցություն։ Բաքուն պնդում է Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթները հանել Հայաստանի սահմանադրությունից։ Եթե Փաշինյանի կողմնակիցները գերազանցեին 65%-ի նշագիծը, նրանք կարող էին հանրաքվե նախաձեռնել առանց այլ ուժերի մասնակցության։ Սակայն այժմ իշխանությունները ստիպված են աջակցություն խնդրել ընդդիմությունից, այդ թվում ռուսամետ կուսակցություններից, որոնք դեմ են նման հանրաքվեին, բացատրել է նա։


«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մի քանի չափումներ ունեն։ Առաջինը քաղաքական չափումն է։ Դա, անկասկած, Եվրամիության հաղթանակն է։ Դա նույնիսկ Փաշինյանի հաղթանակը չէ։ Եվ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շտապել է շնորհավորեց նրան, ինչպես նաև բոլոր արևմտյան երկրների առաջնորդները՝ առանց բացառության, Փաշինյանին շնորհավորել է նաև Զելենսկին՝ նրա նոր գործընկերը եվրոպական քաղաքական կոալիցիայում։ Հետևաբար, սա քաղաքական հաջողություն է։ Ամեն դեպքում, դա այդպես է հնչում հիմնվելով արևմտյան առաջնորդների կողմից Փաշինյանին ուղղված ջերմ, գովեստի խոսքերի վրա։ Եվ դա ԵՄ-ի քաղաքական հաջողություն է հետխորհրդային տարածքում»,– ասել է Աթաևը։

Սակայն կա նաև տնտեսական չափում։ Եվ այստեղ Փաշինյանը հասկացել է մի սարսափելի բան. իր քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է։ «Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը աննախադեպ բարձր է, այն կազմում է 6.4 միլիարդ դոլար։ Դա հսկայական է։ Եվրամիությունը ի վիճակի չէ նույնը ապահովել Հայաստանի համար։ Կա նաև ներդրումների հոսք Ռուսաստանից... Հետևաբար, այս պայմաններում կա քաղաքական հաղթանակ, բայց այն կուղեկցվի տնտեսական փլուզմամբ։ Եվ Փաշինյանը հասկանում է դա։ Նա կարող է հաղթել, բայց պղպեղի, կորիզավոր մրգերի և ծաղիկների ներմուծման արգելքը վատ բանի կբերի։ Կարող է լինել աստիճանական, կամ գուցե հանկարծակի, լուրջ տնտեսական փլուզում, Հայաստանի տնտեսության առնվազն 45%-ը կարող է կրճատվել։ Եվ Փաշինյանը չի կարող դա բացատրել դատարկ քաղաքական հայտարարություններով»,– եզրակացրել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular