ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գալիֆե տաբատ

ՖՈՏՈ

Գալիֆեն (ֆրանսիական Galliffet) տաբատ է, որը քիփ գրկում է սրունքները և մեծապես լայնանում է ազդրերի վրա: Փաստացի, միայն ռուսերեն, և դրա հետ կապված օրինակ նաև հայերեն լեզվում են այդ տաբատները կոչվում գեներալ Գալիֆեի անունով։ Ֆրանսերենում դրանք պարզապես կոչվում են culotte bouffante (թուլացած տաբատ):

Նորաձևությունը քմահաճ տիկին է, և քչերը կարող են գուշակել, թե ինչ միտումներ կգերակայեն, ասենք, կանացի վերնազգեստի կամ ծովափնյա զգեստների նորաձևությունում մեկ-երկու տարի հետո: Զինվորական համազգեստը ցանկացած բանակում՝ թե՛ հին ժամանակներում, թե՛ այսօր, ևս ենթարկվում է նորաձևությունը: Թեև յուրահատուկ ձևով, բայց այնուամենայնիվ դա ևս նորաձևություն է։ Ռուսական բանակի, ինչպես նաև 18-19-րդ դարերի Եվրոպայի բանակների  սպաների արտահագուստը շատ թանկարժեք էր:

Սովորաբար բարձրորակ կաշվից կարված սպիտակ լոսինաները, տունիկաներն ու մենտիկները ասեղնագործվում էին աքսելբանտերով, հյուսերով, բրենդենբուրներով և այլ զարդանախշերով: Եվ դա մինչև 20-րդ դարը: Հենց այդ դարից զինվորական համազգեստի դիզայներները անցան իրենց բանակի սպաների և շարքայինների համար շատ պարզեցված համազգեստի ստեղծմանը: Շատ տասնամյակներ Ռուսական, իսկ հետո Խորհրդային բանակում սպաները սկսեցին հագնել գալիֆե տաբատ, որը ամենևին էլ չէր սահմանափակում շարժումները և միարժամանակ ներքևի հատվածում նեղ էր, ինչը հեշտացնում էր սապոգ հագնելը։ Համազգեստի մաս կազմող այդ գալիֆեները  կարվում էին նաև շարքային կազմի համար, բայց դրանց լայնությունը ազդրերի շրջանում մեծ չէր, գործվածքն էլ լավագույնը չէր, ուստի դրանք չունեին այնքան պաշտոնական տեսք, որքան սպայինը:

Գալիֆե վարտիքի մոդելի ստեղծման հարցում կան լեգենդներ։ Դրանցից մեկի համաձայն դա ֆրանսիացի հեծելազորային գեներալ Գաստոն Օգյուստ Գալիֆեի ստեղծագործությունն էր, ով վիրավորվել էր ֆրանս-պրուսական պատերազմում (1870 - 1871 թթ.) և աշխարհիկ միջավայր դուրս չէր գալիս ազդրի ծռության պատճառով։ Նրա կազմվածքը քիպ տաբատով տգեղ տեսք ուներ։ Եվ երբ պատահեց, որ նա չկարողացավ մերժել պարահանդեսին մասնակցելու հրավերը, նա ինքը ձևավորեց և կարեց այնպիսի տաբատ, որը թաքցնում էր իր կազմվածքի թերությունը։ Բայց սա ընդամենը պատմական լեգենդ է։ Իրականում, իրոք Գալիֆեն է եղել այն գաղափարի հեղինակը, որ հեծելազորին պետք է հագցնել այնպիսի տաբատներ, որոնք չեն խանգարի ձիու վրա նստելն ու ձիավարելը, ինչպես նաև հնարավոր կլինի հագներ բարձրաճիտք հեծելազորային կոշիկներ: Եվ նա դա արեց առաջին հերթին իր հրամանատարության ներքո Մեքսիկա ուղարկված ստորաբաժանումների համար: Ի վերջո, շոգ կլիմայական պայմաններում նման տաբատները ավելի գործնական էին, քանի որ նման տաբատով հեծյալը ավելի քիչ էր քրտնում և ավելի ազատ էր ձիավարում: Հետո ամբողջ բանակի հեծելազորին հագցրեցին գալիֆեներ։ Գեներալի արժանիքը անմահացել է նրանով, որ այդ տաբատը կոչվել է նրա անունով։

Ներկայումս գալիֆեները կանացի զգեստապահարանի ատրիբուտներից են, և նրանք այսօր վերադառնում են պոդիումներ, չնայած այն չէ, որտղամարդիկ չեն օգտվում դրանցից։ Այսօր այդ տեսակի տաբատները արդյունավետ կերպով լրացնում են ողջ աշխարհի ոճային նորաձևության զգեստապահարանները։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular