«Մանչեսթեր Յունայթեդը» Լուկակուի համար կվճարի 90 մլն ֆունտ և Ռունիին բաց կթողնի «Էվերթոն»
ՍՊՈՐՏ«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն շուտով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: 75 միլիոնը կվճարվի անմիջապես, իսկ ևս 15 միլիոնը նախատեսված է տարատեսակ պագևավճարների տեսքով:
Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» բաց կթողնի Ուեյն Ռունիին, որը «Էվերթոնում» հանդես է եկել մինչև 2004 թվականը: Բրիտանական լրատվամիջոցների համաձայն, մանկունյանցիները հնարավոր է, ու նույնիսկ գումար չվերցնեն Ռունիի համար:
Այժմ Լուկակուն գտնվում է Լոս-Անջելեսում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ բուժզննում է անցնում:
Ավելին, Լուկակուն այնտեղ արդեն հասցրել է համատեղ մարզում անցկացնել Պոլ Պոգբայի հետ, ինչը չի վրիպել լրագրողների ուշադրությունից: