ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակիցների հետ զրույցներում թույլ է տվել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հնարավորությունը՝ մտավախություն ունենալով վերածվել «կաղ բադի» և կորցնել քաղաքական ազդեցությունը։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է ամերիկյան առաջնորդի վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ ԱՄՆ-ում «կաղ բադ» են անվանում այն ընտրովի պաշտոնյային, որի ազդեցությունը նկատելիորեն թուլանում է մինչև լիազորությունների պաշտոնական ավարտը. քաղաքական գործիչը մնում է իշխանության ղեկին, սակայն կորցնում է աջակցությունը և դժվարությունների բախվում սեփական որոշումներն առաջ տանելիս։

Փետրվարին NBC News-ին տված հարցազրույցում Թրամփը խուսափել էր ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք նախատեսում է մնալ ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի ավարտից հետո։ «Դա հետաքրքիր կլիներ։ Բայց սոսկալի կլիներ, եթե ես ձեզ տայի այն պատասխանը, որը փնտրում եք. կյանքը կդառնար շատ ավելի պակաս հուզիչ, կյանքը կդառնար շատ ավելի պակաս հետաքրքիր»,- ասել էր Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի երկրորդ ժամկետն ավարտվում է 2029 թվականի հունվարի 20-ին։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխության համաձայն՝ նույն անձը չի կարող նախագահ ընտրվել երկու անգամից ավելի։ Այս սահմանափակումը չեղարկելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի երկու պալատների անդամների երկու երրորդի հավանությունը և առնվազն 38 նահանգների վավերացումը, կամ էլ նահանգների երկու երրորդի նախաձեռնությամբ Սահմանադրական կոնվենտի գումարումը։

Թրամփի քաղաքական ազդեցության հարցն արդիական է դարձել նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ֆոնին, նշում է Reuters-ը։ Նախագահի գործող խորհրդականներից մեկի խոսքով՝ Սպիտակ տունը փորձում է հանրապետական օրենսդիրներին ցույց տալ, որ Թրամփը նախկինի պես ընդունակ է ազդել նրանց քաղաքական ապագայի վրա։ Այդուհանդերձ, գործակալության զրուցակիցը խոստովանել է, որ միջանկյալ ընտրություններից հետո նախագահի ազդեցության աստիճանական թուլացումն անխուսափելի է։

Սպիտակ տանն իրենց հերթին հերքում են պետության ղեկավարի դիրքերի թուլացման մասին ենթադրությունները։ Վարչակազմի ներկայացուցիչ Օլիվիա Ուեյլսը հայտարարել է, որ Թրամփը «Հանրապետական կուսակցության անվերապահ առաջնորդն է և հանձնառու է Կոնգրեսում հանրապետական մեծամասնության պահպանմանը»։ Որպես նախագահական ժամկետի ավարտից հետո քաղաքական կշիռը պահպանելու միջոց՝ Թրամփի համար կարող է դառնալ 2028 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուի ընտրության ժամանակ ցուցաբերվող մասնակցությունը, նկատում է Reuters-ը։

Նախագահների կենսագրությունների գծով մասնագիտացած պատմաբան Դուգլաս Բրինկլին Ռայսի համալսարանից զգուշացրել է, որ աշխարհը պետք է նոր անսպասելի քայլեր ակնկալի Թրամփից նրա նախագահության վերջին տարիներին։ «Նրա կառավարման քաոսային ոճը ոչ մի տեղ չի անհետանա՝ անկախ նրանից, թե դեմոկրատները կստանձնեն Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը, թե ոչ»,- ընդգծել է Բրինկլին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular