Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Mercedes ML-ը. վերջինը կողաշրջվել է. 6-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ 44-ամյա Սարգիս Եղիազարյանի վարած Mercedes ML մակնիշի 33 VS 428 համարանիշի և Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչ 23-ամյա Արման Առաքելյանի վարած Volkswagen մակնիշի 94 AM 900 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Mercedes ML-ը կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, 6-ամյա երեխային տեղափոխել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Շարունակությունն՝ այստեղ.