ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը: «Փաստ» թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ հավելելով, որ ինքը չի ճանաչում ու չի ընդունում դրանց արդյունքները։ Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել քաղաքական պայքարը՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցող գործընթացները դեռևս ավարտված չեն, իսկ առաջիկա զարգացումները կարող են լինել արագ և անկանխատեսելի։

Գեներալ-մայորը նշել է, որ ստեղծված իրավիճակում պատրաստ է պայքարի ցանկացած ձևի, որը կթելադրվի քաղաքական իրողություններով։ Նրա գնահատմամբ, հանրության լայն շրջանակները տեսնում և հասկանում են այն գործընթացները, որոնք, ըստ իրեն, ուղեկցել են ընտրական փուլը։

Արշակ Կարապետյանը խիստ քննադատության է ենթարկել նաև ընտրություններից հետո երկրի ղեկավարի ունեցած ելույթը՝ նշելով, որ այնտեղ չեն հնչել պետական նշանակության լուծումներ կամ հասարակությանը միավորող ուղերձներ։ Նրա կարծիքով, փոխարենը առաջնային տեղ են զբաղեցրել սպառնալիքներն ու ընդդիմախոսների նկատմամբ ուժային մոտեցումների մասին հայտարարությունները։

Կարապետյանի համոզմամբ, իշխանությունը գնալով ավելի մեծ հենարան է դարձնում իրավապահ համակարգը՝ այն ծառայեցնելով քաղաքական նպատակներին։ Նա զգուշացրել է, որ նման մեխանիզմների կիրառումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ոչ միայն քաղաքական դաշտի, այլև ամբողջ հասարակության համար։

Այս համատեքստում գեներալ-մայորը պատմական զուգահեռներ է անցկացրել անցյալ դարի բռնաճնշումների հետ՝ նշելով, որ ռեպրեսիվ համակարգերը, որպես կանոն, չեն սահմանափակվում միայն քաղաքական հակառակորդներով։ Նրա խոսքով, նման մեխանիզմները ժամանակի ընթացքում սկսում են գործել հասարակության ավելի լայն շերտերի նկատմամբ։

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում ամփոփելով իր գնահատականները՝ Արշակ Կարապետյանը հայտարարել է. «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է»։ Նա համոզմունք է հայտնել, որ ճնշումների և սպառնալիքների վրա կառուցված ցանկացած համակարգ վաղ թե ուշ բախվում է իր իսկ ստեղծած խնդիրներին և կորցնում կենսունակությունը։

Շարժման առաջնորդը կոչ է արել քաղաքացիներին պահպանել համախմբվածությունը, ակտիվ մասնակցել հանրային կյանքին և թույլ չտալ, որ երկրում խորանան բաժանարար գծերը։ Նրա համոզմամբ, Հայաստանի ապագան կախված է հասարակության միասնականությունից, քաղաքական պատասխանատվությունից և պետական շահը վեր դասելու կարողությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular