ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ-ական մարզպետը գոլդ համարներով մեքենաներից նետվող աղբի լուսանկարներ կհրապարակի. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 29-ին նախատեսված է անցկացնել հերթական համապետական շաբաթօրյակը: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Վերջինս դժգոհեց մարզում առկա վիճակից, ապա շաբաթօրյակի անցկացման համար հրավիրված ժողովի ժամանակ տեղեկացրեց, որ պետք է իրազեկման լայն աշխատանքներ սկսել՝ ընդգրկելով դպրոցականներին և լրատվամիջոցներին:

Շիրակի մարզում հաշվառվել է 337 աղբավայր՝ մոտ 36 հեկտար տարածքի վրա: Մարզում առկա 79 համայնքից աղբահանություն իրականացնում է 45-ում, սակայն ֆինանսական հատկացում աղբահանության համար իրականացնում է 59 համայնք: 79 համայնքի ընդհանուր ֆինանսական հատկացումներն կազմում է մոտ 289 միլիոն դրամ, մինչ այս պահը ծախսվել է 79 միլիոնը: Անհայտ է մնում, թե ի՞նչ է լինում այն 14 համայնքի կողմից սեփական բյուջեից աղբահեռացմանը հատկացված գումարները, որոնք այդ աշխատանքը չեն իրականացնում:

«59 համայնքից 45 է միայն աղբահեռացում իրականացնում, իսկ 14 համայնքները, որոնք ֆինանս են հատկացնում, բայց չեն իրականացնում աղբահանություն, ինձ համար լրիվ սև խոռոչ է մնում: Խնդրում եմ այդ հարցը պարզել և զեկուցել»,- տեղակալին հանձնարարեց Խաչատրյանը:

Այնուհետ, համայնքապետերն աջ ու ձախ նետված աղբի համար մեղադրեցին բնակչությանը, պնդելով, թե վերջիններս չեն ցանկանում մի քանի քայլ առաջ գնալ և աղբը գցել աղբամանի մեջ: Մարզպետն առաջարկեց բնակչության հետ մշտական աշխատանքներ տանել:

«Չեմ հասկանում մարդիկ 100 մետր չեն ուզում քայլել, դրա համար են աղբը գցում գետնին: Ես իմ ձեռքով իմ տնից աղբը լցնում, տանում թափում եմ, ինչ է նշանակում, թե մարդը չի ուզում քայլել: Այնպես աշխատեք մարդկանց հետ, որ բանը հասնի նրան, որ աղբը գցեն աղբամանում»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Վերջում ՀՅԴ-ական մարզպետը դիմելով Շիրակի փոխոստիկանապետին, խնդրեց ՃՈ աշխատակիցներին հանձնարարել լուսանկարել այն թանկարժեք և գոլդ համարներով մեքենաները, որոնց պատուհանից փողոց աղբ կնետվի: Արթուր Խաչատրյանը խոստացավ այդ լուսանկարները տրամադրել լրատվամիջոցներին:

«Պարոն գնդապետ, եթե նկարներն ունեք, խնդրեմ, նկարներն ուղարկեք մեզ, մենք տանք լրատվամիջոցներին, թող հրապարակեն որ 000 x 000 համարով մեքենան աղբ է թափում: Կարծում եմ՝ հրապարակումն անձնական ինֆորմացիայի խախտում չէ՞, չէ: Եթե չէ, լրատվամիջոցներին կտրամադրենք, ուղղակի խնդրանքս ա, եթե վիդեո ունեք, թող հեռուստացույցով ցույց տան, եթե ֆոտո ա, թող կայքերում դնեն»,- ասաց Արթուր Խաչատրյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular