ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում կգործի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmԼur.am-ի տեղեկություններով հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը կներկայացնի ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախագծով առաջարկվում է էականորեն փոխել վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման գործող կարգը։

Ներկայումս վարորդական իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո բոլոր քաղաքացիները, անկախ նրանից՝ առաջին անգամ են զրկվել իրավունքից, թե ոչ, պարտավոր են կրկին հանձնել որակավորման քննություններ։ Սակայն ՆԳ նախարարությունը կարծում է, որ նման մոտեցումը բավարար չափով չի նպաստում վարորդների վարքագծային փոփոխությանը։

Նախարարության հիմնավորմամբ՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում վարորդական իրավունքից զրկված անձանց նկատմամբ կիրառվում են այլ մեխանիզմներ՝ լրացուցիչ դասընթացներ, վերապատրաստումներ, ալկոհոլի վերահսկման սարքերի տեղադրում, սահմանափակ փորձաշրջաններ և այլ միջոցներ, որոնք ավելի արդյունավետ են վարորդի պատասխանատվության բարձրացման տեսանկյունից։

Այս համատեքստում առաջարկվում է ներդնել նոր համակարգ, որի համաձայն՝ վարորդական իրավունքից առաջին անգամ զրկված անձը կկարողանա այն վերականգնել առանց քննություն հանձնելու, եթե զրկման ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում դիմի համապատասխան մարմնին։

Սակայն նման վերականգնումը կլինի որոշակի պայմաններով։ Մասնավորապես՝

-վարորդական իրավունքը մեկ անգամ կվերականգնվի առանց քննության,
քաղաքացին կվճարի 50 հազար դրամ պետական տուրք,
նրա համար կսահմանվի մեկ տարվա փորձաշրջան,
գործող 13 տուգանային միավորի փոխարեն նրան կտրամադրվի ընդամենը 6 միավոր։

Եթե փորձաշրջանի ընթացքում վարորդը սպառի իրեն հատկացված 6 տուգանային միավորը, ապա կրկին կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։

Նախագծով նախատեսվում է, որ վարորդական իրավունքից երկրորդ կամ հաջորդ անգամ զրկված անձինք նախկինի պես իրավունքները կկարողանան վերականգնել միայն որակավորման քննություններ հանձնելուց հետո։

 

Միաժամանակ առաջարկվում է անցումային դրույթ, որի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները ևս մեկ անգամ հնարավորություն կունենան օգտվել նոր կարգավորումից։ Նրանք նույնպես կկարողանան առանց քննության վերականգնել իրենց իրավունքները՝ վճարելով սահմանված պետական տուրքը և մեկ տարվա ընթացքում գտնվելով 6 տուգանային միավորով փորձաշրջանում։

Նշվում է նաև, որ փոփոխությունները տարածվելու են միայն ՀՀ ոստիկանության կողմից կիրառված վարորդական իրավունքից զրկումների վրա։ Դրանք չեն վերաբերի դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կիրառված զրկումներին, ինչպես նաև առողջական կամ այլ իրավական հիմքերով վարելու իրավունքի դադարեցման դեպքերին։

ՆԳ նախարարությունը վստահ է, որ նոր կարգավորումների ներդրումը հնարավորություն կտա ձևավորել վարորդական իրավունքի վերականգնման ավելի ճկուն և նպատակային համակարգ՝ կենտրոնանալով ոչ թե միայն պատժի, այլև վարորդների վարքագծի փոփոխության և վերահսկվող վերաինտեգրման վրա։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարորդական իրավունքից զրկվածներին խոստացել էր հարցը լուծել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular