ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարենս բարության մարմնացում էր». Կարեն Ավագյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին՝ Մարտակերտի և Մարտունու միջանկյալ հատվածում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ուրախ-զվարթ, անհոգ մանկություն է ունեցել Կարենս։ Բարության մարմնացում էր, իր հագի շորն ուզեին, նա անպայման կտար։ Երբ իրեն հարցնում էի, թե ուր է իր հագուստը, արձագանքում էր՝ մա՛մ, ընկերներիս մոտ է։ Շատ հարգանքով երեխա էր: Շատ կապված էր ինձ հետ»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Կարենի մայրիկը։

Կարենը ծնունդով Էջմիածին քաղաքից է։ Հաճախել է նախ՝ թիվ 9, հետո՝ թիվ 5 դպրոցները։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Նելլին ընդգծում է՝ որդին նորմալ առաջադիմություն է ունեցել։ «Իր տարերքը մեքենաներն էին։ Ամբողջ օրը կարող էր մեքենա վարել»։ Կարենի բոլոր նպատակները պետք է կյանքի կոչվեին բանակից զորացրվելուց հետո։ «Ասում էր՝ ծառայեմ, գամ, նոր կմտածեմ, թե ինչով եմ զբաղվելու»։

2020 թվականի հուլիսի 27-ին է Կարենը զորակոչվել ծառայության։ Ծառայել է նախ՝ Ջրականում, իսկ հետո՝ որպես տան միակ երեխա՝ նրան տեղափոխել են Ստեփանակերտի Հայկազովի զորամաս։ «Կարող էր չծառայել, բայց մի անգամ ասաց. «Մա՛մ, Քառօրյայի տղաները մեզանից պակա՞ս տղերք էին»։ Այնքան ուրախ մեկնեց ծառայության, որ անգամ պատմելու չէ։ Ես իրեն զինվորական համազգեստով այդպես էլ չտեսա։ Երբ զանգահարում էր, այնքան ուրախ էր, իրեն շատ լավ էր զգում։ Հարգանքով էր բոլորի նկատմամբ, ինքը ևս մեծ հարգանք էր վայելում։ Վստահ եմ՝ հրաշալի զինվոր էր լինելու, բայց, ավաղ, երկու ամիս հասցրեց ծառայել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Նույն օրը զանգահարեց ինձ. «Մա՛մ, առաջիններից մեկը մեր զորամասն են թիրախավորել, զոհեր ու վիրավորներ չունենք»։ Հայրիկն էլ իրեն ոգևորում էր՝ տղես, դրանց հետ ուղարկեք իրենց տեղը։ Էլ ինչ իմանայինք, թե մեզ ինչ պատերազմ է սպասվում։ Պատերազմի ժամանակ ամեն օր զանգահարում էր, բայց ինձ զգուշացրել էր. «Մա՛մ, եթե մի օր չզանգեմ, դու չզանգես, թող պապան զանգի իմ ուղարկած համարով»։ Հետո պարզվեց, որ դա իր հրամանատարի հեռախոսահամարն է։ Երբեմն նաև զգուշացնում էր, որ հնարավոր է՝ մեկ կամ երկու օր չկարողանա զանգահարել, որովհետև հեռախոսի լիցքավորումը քիչ է, տեղն էլ հեռու է, մինչև հասնի, հեռախոսը լիցքավորի։ Ամեն ինչ անում էր, որ չանհանգստանանք։ Բայց տղաս առաջին իսկ օրից առաջնագծում է եղել»։

Կարենն անմահացել է հոկտեմբերի 17-ին Մարտակերտ-Մարտունի միջանկյալ հատվածում։ «Կարենս, լինելով ընդամենը երկու ամսվա ժամկետային ծառայող, ուժեղ կռիվ է տվել թշնամու դեմ։ Եղել է նաև դիտակետում։ Բայց հարվածն օդից է եղել։ ԱԹՍ-ն հինգ տեղից երեխայիս այրել էր։ Ութ հոգով են եղել, ութն էլ նույն ճակատագրին են արժանացել։ Այդ օրը հրադադար էր, այդ օրն իր հայրիկի ծննդյան օր է։ Բայց 2020 թվականից մեր տանն այլևս որևէ ուրախության առիթ չէր նշվում։ Միայն երբ փոքր տղաս ծնվեց, կյանքը քիչ-քիչ վերադարձավ մեր տուն»։

Կարենին ընտանիքը երկար չի փնտրել։ «Մենք պայմանավորվել էինք, որ օրը մեջ զանգահարի, որովհետև անհանգստանում էինք, որ հեռախոսներով կարող են իրենց տեղակայման վայրը որոշել։ Իր զանգելու օրն էր։ Այդ ընթացքում ամեն օր գնում էի եկեղեցի։ Տուն վերադառնալու ճանապարհին զանգահարեցի իր զանգած համարներից մեկով, խնդրեցի հեռախոսը փոխանցել Կարենին։ Ինձ հարցրեցին՝ իսկ ո՞վ է ուզում իր հետ խոսել, արձագանքեցի՝ մաման։ Հեռախոսն անջատեցին։ Նորից զանգեցի։ Կրկին անջատեցին, իսկ հետո այդ համարն անհասանելի դարձավ։ Հետո նույն համարով զանգահարեցին մեր տան անդամները, տղաներն ասել էին՝ իր մամային ի՞նչ ասեինք։ Դրանից երկու օր առաջ իր հետ խոսել էի։ Հարցրեց, թե ինչ եմ անում, արձագանքեցի՝ աղոթում եմ քո համար: «Մա՛մ, բոլոր զինվորների համար աղոթիր»։ Դա մեր վերջին զրույցն էր։ Իրեն միշտ խնդրում էի շուտ անջատել զանգը, որ հանկարծ իրենց չթիրախավորեն»։

Ապրելու ուժի մասին։ «Օրեր շարունակ անկողնուց դուրս չէի գալիս, կամ էլ օրը մի քանի անգամ գնում էի իր մոտ։ Ասում էի՝ թողեք ինձ առավոտից երեկո Կարենիս մոտ մնամ։ Իսկ հետո Աստծուն խնդրեցի՝ այնպես արա, որ երկրորդ անգամ մայրանամ, իմ մայրական բնազդը հանկարծ չմեռնի։ Գալիս է մի պահ, երբ ներսումդ մի բան քարանում է, գուցե նաև չարանում ես, չես ուզում ոչ մեկի հետ շփվել, դա էլ բնական ընթացք է։ Բայց հետո քիչ-քիչ ուշքի եկա։ Բժշկուհիս շատ օգնեց, հուսադրեց, որ կարողանամ կյանք վերադառնալ։ Անընդհատ ինքս ինձ հարցնում էի՝ ինչի՞ համար այսպես ստացվեց, ինչո՞ւ ես։ Բայց Աստված մեծ էր։ Փոքր Կարենս մեզ փրկեց, կյանք վերադարձրեց։ Բայց հավերժ դատարկ մնաց մեր ավագ Կարենի տեղը»։

Հ. Գ. - Կարեն Ավագյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Էջմիածնի Տնկարանի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular