Լենինգրադի մարզում 141 ուկրաինական ԱԹՍ է խոցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼենինգրադի մարզի տարածքում 141 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
Նա նշել է, որ ԱԹՍ–ների բեկորներն ընկել են Լուգայի, Վոլոսովոյի և Լոմոնոսովի շրջաններում։ Բոլշայա Իժորա գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել։