Կրասնոդարի երկրամասում ու Տյումեն քաղաքում Ուկրաինայի հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում ու Տյումեն քաղաքում Ուկրաինայի հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել։
Ռուսաստանի Ուստ-Լաբինսկ քաղաքում հունիսի 6-ի առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել Պոլտավայի նավթամբարը։ Հրդեհը ծածկել է մոտ 5000 քառակուսի մետր տարածք։
Տյումենում հրդեհ է բռնկվել Ռուսաստանի «Անտիպինսկի» ամենամեծ մասնավոր նավթավերամշակման գործարանում։
Տարեկան ավելի քան 9 միլիոն տոննա նավթի նախագծային հզորությամբ նավթավերամշակման գործարանը արտադրում է բենզին, դիզելային վառելիք և այլ նավթամթերքներ Ռուսաստանի ներքին շուկայի համար։