ԵՄ-ի «Եդեմի այգին». Հայաստանին զգուշացրել են չգնալ Ուկրաինայի ճանապարհով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ փոխում է իր հռետորաբանությունը ընտրություններից առաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) դարձնելով քավության նոխազ և Եվրամիությունը ընտրողների համար ներկայացնելով որպես «Եդեմի այգի»։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Խազարիդին, գրում է fedpress.ru–ն։
Մասնագետի խոսքով Փաշինյանը միջին ընտրողի համար Ղարաբաղում պարտությունը պայմանավորում է ՀԱՊԿ-ի կողմից հակամարտությանը չներգրավվելով, չնայած լավ գիտակցում է, որ դաշինքը պարտավորություն չուներ պաշտպանել այն տարածքը, որը միջազգային հանրությունը ճանաչում է որպես ադրբեջանական։ Դաշինքի չներգրավվելը սովորական ընտրողների մտքում ուղղակիորեն մեկնաբանվում է որպես Ռուսաստանի դիրքորոշում։
«Մի կողմից, ԵՄ-ն Փաշինյանին թվում է հարմար երազանքային նախագիծ, որը կարող է ներկայացվել ընտրողներին, ինչպես դա ներկայացվելլ է ուկրաինացիներին տարիներ առաջ. միանանք «Եդեմի այգուն», և բոլոր տնտեսական խնդիրները կլուծվեն»։ Նաև հաշվի առնելով ռազմական արդյունաբերության տեղակայումը Եվրոպայում կան նաև բանակի բարեփոխման և զարգացման հարցեր», - բացատրել է քաղաքագետը։
Խազարիդին նշել է, որ Եվրամիությունը շահում է Մոսկվայի հետ հակամարտության մեջ Երևանին օգտագործելուց։ Հենց այդ պատճառով էլ նրանք լայնածավալ PR արշավ են անցկացնում ներգրավելով Վլադիմիր Զելենսկիին և Էմանուել Մակրոնին, ինչպես նաև 15 միլիոն եվրո են հատկացրել Հայաստանին, ենթադրաբար ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։ Փորձագետի խոսքով Բրյուսելը շատ էժան գնով է ապահովել իր այդ քաղաքական քայլը, իսկ Փաշինյանն, իր հերթին, այն օգտագործում է իր նախընտրական արշավի հիմնական ուղերձները փոխանցելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am