ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ի և «Հայ Վիրտուոզների» մասնակցությամբ նշվեց Երեխաների միջազգային օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Երեխաների միջազգային օրվան, «Հայ վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրին և դասական երաժշտությանը։

Միջոցառումը բացվեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան՝ Վասիլիս Մարագոսի ողջույնի խոսքով։ Միջոցառմանը մասնակցում էին Իտալիայի, Շվեյցարիայի, Միացյալ Նահանգների, Բուլղարիայի, Հունգարիայի, Կիպրոսի և այլ երկրների դեսպաններ ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հիմնադրամի գործընկերներն ու բարեկամները։

Երեկոն ընդգծեց երեխաների կրթության և արվեստի զարգացմանն աջակցելու կարևորությունը՝ վերահաստատելով մշակույթի և երաժշտության միջոցով հաջորդ սերնդին աջակցելու համատեղ հանձնառությունը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ով նշեց․

«Այսօր կարևոր օր է, քանի որ մենք միասին նշում ենք Երեխաների միջազգային օրը՝ տոնելով մանկությունը, ուրախությունը և երեխաների ապագան, ինչպես նաև հայ տաղանդը՝ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի երիտասարդ երաժիշտների հետ միասին։

Երեխաները մեր ապագան են, և մեր պարտքն է ապահովել, որ յուրաքանչյուր երեխա մեծանա ապահով և հոգատար միջավայրում՝ հավասար հնարավորություններով։ Մենք պետք է աջակցենք Հայաստանի երեխաներին և երիտասարդներին կրթական ծրագրերի միջոցով՝ ապահովելով, որ յուրաքանչյուր երեխա ունենա անվտանգություն, որակյալ կրթություն և իր ամբողջ ներուժը բացահայտելու հնարավորություն»։

Երեկոն նաև ներառեց «Հայ Վիրտուոզներ» ծրագրի հիմնադիր, մաեստրո Սերգեյ Սմբատյանի ելույթը, ով նշեց․

«Եվրոպական Միությունը մեզ համար ուժեղ մշակութային գործընկեր է, և կատարողական արվեստի, հայկական մշակույթի և Եվրոպայի միջև կապերը շատ ամուր են։ Մենք հպարտ ենք մեր պատմությամբ և արմատներով, սակայն միաժամանակ կենտրոնացած ենք ապագա տաղանդների և նրանց հետ մեր ներկան կապելու վրա՝ այն երիտասարդ երաժիշտների միջոցով, որոնց դուք այսօր կլսեք։

Այս ծրագիրը ծնվել է սիրուց և պատասխանատվությունից։ Երբ երեխաները զգում են, որ իրենց տաղանդը նկատում են և աջակցում, նրանք դառնում են ավելի ուժեղ։ Մենք մեծ ներդրումներ ենք կատարում նրանց կրթության մեջ՝ Եվրոպացի գործընկերների միջոցով Հայաստանում կազմակերպելով վարպետության դասեր, բերելով միջազգային փորձ և գիտելիք ։

Կարծում եմ՝ սա հնարավորություն է կառուցելու դրական ապագա։ Կատարողական արվեստը հաղորդակցության լեզու է, և ես երախտապարտ եմ այս հնարավորությունների և վստահության համար»։

«Հայ վիրտուոզների ճանապարհորդությունը Եվրոպայով» խորագրով համերգային ծրագիրը միավորեց երիտասարդ երաժիշտներին, որոնք ստեղծեեցին մշակութային երկխոսություն երաժշտության միջոցով։ Ծրագրում հնչեցին Յուրի Գևորգյանի, Յոհան Սեբաստիան Բախի, Ժյուլ Մասնեի, Դեյվիդ Պոպերի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները, իսկ երեկոն ավարտվեց Լյուդվիգ վան Բեթհովենի «Ձոն ցնծության» ստեղծագործությամբ՝ Եվրոպայի օրհներգով, որը հնչեց «Հայ Վիրտուոզներ» անսամբլի կատարմամբ՝ խորհրդանշելով միասնությունը, խաղաղությունը և ընդհանուր եվրոպական արժեքները։

Միջոցառումը դարձավ Երեխաների միջազգային օրվա տոնակատարություն և հիշեցում այն մասին, որ երաժշտությունը կարող է կամուրջներ կառուցել մշակույթների միջև և ոգեշնչել հաջորդ սերնդի վիրտուոզներին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular