ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … հնդկաձավար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ եք կարծում, ամենո՞ւր են հնդկաձավար ուտում։ Դուք սխալվում եք։ Հնդկացորենի շիլան մեզ համար նույնքան սովորական և համեղ ուտեստ է, որքան և անսովոր է ԱՄՆ-ի կամ Արևմտյան Եվրոպայի բնակչի համար։ Ինչու՞ է դա այդպես, չէ որ որ մյուս հացահատիկները՝ կորեկն ու բրինձը, արևմուտքում ուտում են նույն ախորժակով, ինչ մեզ մոտ։

Հակիրճ, ԱՄՆ-ում և Եվրոպայում հնդկաձավարի ոչ ժողովրդականության պատճառները հետևյալն են.

- բույսի քմահաճությունը,

-ցածր բերքատվությունը համեմատած հանրաճանաչ և պահանջարկ ունեցող հացահատիկային ապրանքների հետ,

-տեղական խոհարարական մշակույթներում հնդկաձավարի ճաշատեսակների պակասը:

Ստացվում է արատավոր շրջան։ Հնդկաձավար չի աճեցվում, քանի որ օգտավետ կուլտուրա չէ։ Նրանք, ովքեր կարող էին այն ուտել, պարզապես կյանքում երբեք հնդկաձավար չեն փորձել, քանի որ այն չի աճեցվում և պարզապես անհնար է այն գնել:

Հնդկաձավարի հայրենիքը հարավային Չինաստանն է, մասնավորապես Յունան նահանգի Հիմալայների ստորոտում գտնվող լեռնային շրջանները: Հնդկաձավարը մշակության մեջ է մտցվել ավելի քան 5 հազար տարի առաջ, և այդ բույսի մշակմովի տարատեսակի ստեղծումը տեղի է ունեցել ավելի բարձր լեռնային շրջաններում, քան հացահատիկային այլ մշակաբույսերի դեպքում:

Մ.թ.ա. 15-րդ դարում  հնդկաձավարը թափանցել է Կորեա և Ճապոնիա, այնուհետև Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրներ։ Եվրոպական շատ երկրներում այն ​​հայտնվել է, ըստ երևույթին, թաթար-մոնղոլական արշավանքի ժամանակ, քանի որ այն կոչվում է նաև «թաթարական» բույս: 14-րդ դարում այն հասել է Լեհաստան, 15-րդ դարում Գերմանիա, 16-րդ դարում Հյուսիսային Իտալիա, իսկ 17-րդ դարում Շվեյցարիա։ Բրիտանիայում այդ «սև հացահատիկը» (ֆրանսիական blé noir) դարձել է հիմնական մթերքներից մեկը: Հետագայում լեգենդ է առաջացել, որ հնդկաձավարի սերը բրետանների մեջ սերմանել է նրանց վերջին տիրակալը 16-րդ դարում։ Նորմանդիայում հնդկաձավարը կոչվում էր «հարյուրօրյա բույս», քանի որ բերքը ստացվում էր ցանքից երեք ամիս հետո։ Հնդկաձավարը անգլիացի գաղութարարների կողմից Հյուսիսային Ամերիկայում մշակված առաջին մշակաբույսերից մեկն է եղել:

20-րդ դարում ԱՄՆ-ում, Կանադայում և մի շարք այլ արևմտյան երկրներում հնդկաձավարի ժողովրդականությունը նվազել է։ Այսպես, ԱՄՆ-ում հնդկաձավարի (և հիմնականում անասնակերի սորտերի) զբաղեցրած տարածքը 1918 թվականի 400000 հեկտարից իջել է 1964 թվականին հասել է 20000 հա-ի (այսինքն նվազել է 20 անգամ)։ Ֆրանսիայում հնդկացորենի դաշտերի տարածքը 19-րդ դարի 700,000 հեկտարից (երբ Ֆրանսիան այդ ցուցանիշով զիջում էր միայն Ռուսական կայսրությանը) նվազել է մինչև 30,000 հեկտարի: Դա պայմանավորված է նրանով, որ նախկինում հնդկաձավարը ցանում էին աղքատ հողերում, որտեղ սննդանյութերի պակասի պատճառով հացահատիկայիններից կարելի էր աճեցնել միայն տարեկան: Հիմա այդ դաշտերում ժամանակակից պարարտանյութերի տարածմամբ հնարավոր է դարձել մշակել ցորեն, եգիպտացորեն և գարի, մշակաբույսեր, որոնք ավելի շատ պահանջարկ ունեն արևմտյան երկրների սննդի արդյունաբերության կողմից։ Այնուամենայնիվ, 1960-ականներից հետո արևմտյան աշխարհում հնդկաձավարի ժողովրդականությունը նկատելիորեն աճել է, բայց այն դեռ շատ է հետ մնում հետխորհրդային տարածքի երկրներից: Օրինակ Ռուսաստանում 2022 թվականին արտադրվել է հնդկաձավարի համաշխարհային բերքի 54%-ը։ 

Հինդուիզմում կան տոներ (Մահաշիվրատրի, Նավարատրի, Ջանմաշտամի), երբ թույլատրվում է միայն հնդկաձավարով կերակրատեսակներ: Արևելյան սլավոնների ժողովրդական օրացույցում կա մի օր, որը կոչվում է «Հնդկացորեն Ակուլինա»: Անունը կապված է Սուրբ Ակուլինայի հետ, ով համարվում էր հնդկաձավարի բերքահավաքի հովանավորն ու աջակիցը:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular