ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե նման օրենք կա, ուրեմն դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխանատու լինենք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին. Լավրովը՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե նման օրենք կա, ուրեմն դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխանատու լինենք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին: Այս մասին Իզվեստիա-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Հայաստանի Հանրապետության ԵՄ-ին անդամակցության մասին:

«Այժմ հարևան Հայաստանը նույնպես անցնում է եվրոպական միության այս՝ «կա՛մ-կա՛մ, ընտրե՛ք» կլիշեի փորձությունը։ Նախագահ Պուտինն այս թեմայով շատ մանրամասն խոսել է նաև մայիսի 9-ի մամուլի ասուլիսում. Հայաստանն ինքը պետք է որոշի, ինքը պետք է ընտրություն կատարի՝ ցանկանո՞ւմ է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ միանալ ԵՄ-ին, մենք հարգելու ենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, բայց թող այդ ընտրությունը կատարվի»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ եթե Երևանն արդեն օրենք է ընդունել ԵՄ-ին պաշտոնական մերձեցման գործընթաց սկսելու մասին, նշանակում է՝ Հայաստանի իշխանություններն իրենք են հարցը կտրուկ դրել։

«Եթե նման օրենք կա, ուրեմն դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխանատու լինենք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին»,- ընդգծել է նախարարը։

Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագիծ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցությունը պետք է դառնա ժողովրդական կամարտահայտության առարկա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular