ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևելագետ. Հայաստանում ոչ մի ներդրում չի վերադարձնի Երևանը ռուսամետ ուղու վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաֆոբիայի աստիճանը Հայաստանում հասել է այնպիսի մակարդակի, որ Ռուսաստանի կողմից ոչ մի բոնուս կամ զիջում չի կարող շտկել իրավիճակը։ Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել է արևելագետ Նիկոլայ Սևոստյանովը, գրում է politnavigator.news–ը։

«Իրականում մենք այսօր չենք կարող Հայաստանին վերաբերվել որպես բարեկամական պետության։ Փաշինյանը բավականաչափ բան է արել, որպեսզի Հայաստանը դադարի այդպիսի պետություն լինելուց, և նա շարունակում է դա անել։ Եվ այն ռեսուրսները, որոնցով արևմտյան պատմություններով սնուցում են Հայաստանին, շարունակում են առաջ մղել այն գաղափարը, որ Ռուսաստանը գործնականում Հայաստանի պատմական թշնամին է։ Այսինքն դուք կարող եք դիտել որոշ հաղորդումներ կամ փոդքասթեր և սարսափել, թե ինչպես են Հայաստանի և Թուրքիայի միջև բախումների հետ կապված իրադարձությունները ներկայացվում որպես գրեթե դավադրություն Օսմանյան և ռուսական իշխանությունների միջև, ինչը պատմական փաստերի լիակատար աղավաղում է», - ասել է Սևոստյանովը։

Նա ընդգծել է, որ Փաշինյանը իշխանության է եկել մասամբ ռուսաֆոբիայի շնորհիվ։

«Միևնույն ժամանակ, Փաշինյանի կողմնակիցները այս ներկայիս արգելքները (Ռուսաստան հայկական ապրանքների ամբողջ տեսականու ներմուծման վրա) չեն ընկալում որպես աղետ։ Նրանք կարծում են, որ սրանք ժամանակավոր միջոցառումներ են ընտրություններից առաջ։

Իսկ ընտրությունների ավարտից հետո ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հունին, և արգելքները կվերացվեն։ Միևնույն ժամանակ, եթե մենք մտածենք, որ կարող ենք Հայաստանը կրկին բարեկամ պետություն դարձնել սահմանափակումների կամ, ընդհակառակը, բոնուսների և արտոնությունների միջոցով, դա չի աշխատի։ Այսօր չափազանց շատ ռեսուրսներ են ներդրվել Ռուսաստանը հայերի աչքերում դև դարձնելու համար։ Եվ անկախ նրանից, թե որքան ենք մենք ներդնում, անկախ նրանից, թե որքան բոնուսներ ենք առաջարկում, մենք լավագույն դեպքում կհայտնվենք զրոյական գումարի սցենարի մեջ, որտեղ ատելությունն ու համակրանքը ավելի կամ պակաս հավասարակշռված են։ Եվ Ռուսաստանը, իմ կարծիքով, այսօր այն վիճակում չէ, այդ թվում տնտեսապես, որպեսզի թույլ տա իրեն վատնել իր ռեսուրսները», - հավելել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular