ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքն ակտիվացնում է իր հիբրիդային հարձակումները ՀՀ դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ շարունակում են իբր հետաքննություններ հրապարակել Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների վերաբերյալ։ Երեկ էլ միացել է աշխարհի առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ Reuters-ը՝ իբր 5 աղբյուրի հղում անելով, նշելով, թե ռուսական իշխանությունները քննարկում են Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին Հայաստան ուղարկելու ծրագիր, որպեսզի նրանք խորհրդարանական ընտրություններում քվեարկեն Փաշինյանի մրցակիցների օգտին։ Ըստ Reuters-ի՝ ռուսական իշխանությունները 100 հազար ընտրողի տեղափոխման արժեքը գնահատել են մոտ 50 միլիոն դոլար։

Շատ ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում նման տեղափոխման վերաբերյալ, և այժմ Reuters-ի՝ խիստ խորհրդավորության շղարշով պատված այս «հետաքննությունը» վկայում է, որ Արևմուտքն ինքն է հիբրիդային պատերազմ մղում՝ դրա համար ներգրավելով նաև առաջատար լրատվամիջոցներին։ Որևէ հստակ փաստ այդպես էլ գոյություն չունի, որ Ռուսաստանից Հայաստան այսպիսի քանակությամբ մարդ կարող են տեղափոխել։ Առավելագույնը մի քանի հազար մարդ միգուցե ցանկություն ունենա վերադառնալ Հայաստան՝ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, բայց ներկայացված 100 հազար թիվը ոչ միայն հեռու է իրականությունից, այլև այնքան ֆանտաստիկ է, որ հարուցում է փորձագետների քմծիծաղը։

Միևնույն ժամանակ Արևմուտքը Հայաստանում աշխատում է հրեշավոր սրտի մեխանիկայով. «Որքան մեծ է սուտը, այնքան, ըստ նրանց, ավելի հավատարժան կարող է դառնալ»։ Արևմտյան կառույցները մի կողմ են դրել իրենց բոլոր արժեքային կողմնորոշիչները և ամեն գնով փորձում են աջակցել Փաշինյանին։ Վերջինս էլ, բնականաբար, ինչ-որ բաներ խոստանալով, Հայաստանը կախվածության մեջ է դնելու Արևմուտքից։ Բոլոր այս հետաքննությունները, բնականաբար, ուղղված են Փաշինյանի հիմնական մրցակիցների դեմ՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Արման Թաթոյանի։ Սրանք այն ուժերն են, որոնք, ըստ իշխանությունների, ռեալ հնարավորություն ունեն անցնել խորհրդարան և խորհրդարանում արդեն իրականացնել այսպես կոչված՝ «Գյումրի 2-ը», երբ ընդդիմությանը մի քանի ճակատներով հաջողվեց գալ իշխանության և իշխանազրկել Փաշինյանին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի իշխանություններն իրենք են խնդրել Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը առավել ակտիվացնել նման քարոզչական գործողությունները։ Հակառակ պարագայում, Փաշինյանի իշխանազրկման դեպքում, խնդիրներ կարող են հարուցվել Հարավային Կովկասում Արևմուտքի ազդեցության աճի համար։

Աննա Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular