ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան և Թուրքիա. Սահմանը փակ է, հնարավո՞ր է ուղիղ առևտուրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկարան վերացրել է առևտրային սահմանափակումները Երևանի հետ պաշտոնապես թույլ տալով, որ Հայաստանը պաշտոնապես ընդգրկվի որպես երկկողմ բեռների վերջնական նշանակման վայր և ծագման երկիր, գրում է dw.com–ը։ Այս լուրը, որն արդեն հավանություն է ստացել ԵՄ-ից և ԱՄՆ-ից, Հայաստանում ընդունվել է որպես ուղիղ առևտրային կապեր հաստատելու քայլ։ Սակայն դեռևս խոսք չկա սահմանի իրական բացման մասին. ապրանքների ֆիզիկական տարանցումը կշարունակվի իրականացվել հարևան Վրաստանի միջով։ Այս որոշումը նաև չի վկայում Անկարայի դիրքորոշման մեղմացման մասին, որը շարունակում է միանշանակ կապել Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։

Մայիսի 13-ին Թուրքիայի հետ բանակցությունների հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ և խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է հայտարարել Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ընթացակարգային խոչընդոտների վերացման մասին այն անվանելով «լավ լուր գործարարների համար»։ Նրա խոսքով առևտուրն այժմ դարձել է ուղիղ մաքսային առումով՝ առանց երրորդ երկրներում փաստաթղթերը վերագրանցելու անհրաժեշտության։ Նախկինում թուրքական օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանին ընդգրկվել որպես նշանակման երկիր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասն բացատրել է այս կարգավորումը։ Նա բացատրեց, որ Թուրքիայից ապրանքները նախ փաստաթղթավորվում էին երրորդ երկիր արտահանման համար, և միայն այնտեղից, վերագրանցումից հետո, դրանք ուղարկվում էին Հայաստան։ Սակայն այժմ հայ ստացողները կարող են ուղղակիորեն նշվել մաքսային հայտարարագրերում։ Վրաստանում նախկինում գործող տարանցիկ մաքսային ձևակերպումների համակարգը, ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, լրացուցիչ ֆինանսական բեռ է դրել բիզնեսների վրա, ինչը հանգեցրել է հայ սպառողների համար գների բարձրացման։ «Այս մեխանիզմն այլևս չի կիրառվի», - ասաց նախարարը նշելով, որ սահմանը դեռևս ֆիզիկապես փակ է, և տարանցումը կշարունակվի Վրաստանի տարածքով։ Մաքսային առումով, նա բացատրել է, որ Թուրքիայից Հայաստան ներմուծումը «կկատարվի ուղիղ»։ «Սա պետք է հանգեցնի գների նվազման», - ընդգծել է նախարարը վստահություն հայտնելով, որ նաև սահմանը ապագայում կբացվի ապրանքների ֆիզիկական տեղաշարժի համար։

Չնայած պաշտոնական կառույցներից ստացված դրական ազդանշաններին, փորձագետները կոչ են անում իրավիճակը դիտարկել տարածաշրջանային աշխարհաքաղաքականության պրիզմայով։ Անկարայի այս քայլը գործնականում Ադրբեջանի վերջին մարտավարության հայելային արտացոլումն է, որը ևս օրինականացրել է «ուղիղ» առևտրային հարաբերությունները Երևանի հետ պահպանելով ֆիզիկական լոգիստիկան Վրաստանի տարածքով, առանց Հայաստանի հետ սահմանը ուղղակիորեն բացելու։ Քաղաքագետ և «Armenian Council» վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը կարծում է, որ քաղաքական առաջընթաց դեռևս տեղի չի ունեցել։ «Ըստ էության, Թուրքիան կրկին համաժամեցրել է իր գործողությունները Ադրբեջանի հետ։ Բաքուն սկսել է երկկողմ առևտուրը Հայաստանի հետ երրորդ երկրի միջոցով ուղիղ փաստաթղթավորմամբ, և Անկարան պարզապես կատարել է նույն թղթաբանությունը։ Քաղաքական առումով փոփոխություններ չեն եղել։ Թուրքիան հետևում է Ադրբեջանի օրինակին և, իմ կարծիքով, չի շտապի առաջ շարժվել սպասելով Բաքվից ազդանշաններին», - dw.com-ին տված հարցազրույցում բացատրել է փորձագետը։ Սա, նրա կարծիքով, հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի համար թուրքական ուղղությունը ինքնավար չէ, այլ կապված է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ։

Նույնիսկ փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը, թեկուզ անուղղակի, չի դադարել։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով 2024 թվականին Հայաստան ներմուծված թուրքական ապրանքների ծավալը կազմել է 336 միլիոն դոլար, մինչդեռ հայկական արտահանումը դեպի  թուրքական շուկա աննշան է՝ ընդամենը 0.4 միլիոն դոլար։ Հայ-թուրքական սահմանի լրիվ բացումը (եթե լինի և երբ դա տեղի ունենա) Հայաստանում կարևոր է համարվում ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Այս առումով, 90 միլիոնանոց թուրքական շուկան որոշների կողմից դիտվում է որպես երկրի տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու հնարավորություն նվազեցնելով  կախվածությունը ռուսական շուկայից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակորեն հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին այդ կախվածության մասին ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ մեջբերելով Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական ապրանքների տարեկան ծավալի տվյալները։ Սակայն փորձագետները կասկածում են, որ թուրքական շուկան կարող է դառնալ ռուսականի լիարժեք այլընտրանք։ Ըստ տնտեսագետ և Ամբերդ հետազոտական կենտրոնի գիտաշխատող Աննա Փախլյանի հայկական արտահանման կառուցվածքում չկան մրցունակ ապրանքներ, որոնք Թուրքիան չի կարող արտադրել, կամ էլ աճեցնել: «Քանի որ երկու երկրներն էլ ունեն նմանատիպ կլիմայական պայմաններ, նրանց գյուղատնտեսական արտադրանքի տեսականին մեծամասամբ նույնն է», - dw.com-ին ասել է հայ-թուրքական առևտրային հարաբերություններն ուսումնասիրող Փահլյանը։ Բացի դա նա որպես լուրջ խոչընդոտ նշել է կանխատեսելի իրավական շրջանակի և խաղի հստակ կանոնների բացակայությունը։
Հիշեցնելով, որ երբ Հայաստանը միացավ ԱՀԿ-ին, Թուրքիան պաշտոնական վերապահում արեց հրաժարվելով կազմակերպության կանոնները կիրառել Երևանի նկատմամբ, տնտեսագետը նշել է, որ դա Անկարային ազատություն է տալիս կամայականորեն մաքսային տուրքեր սահմանելու համար։ «Թուրքիան կարող է ցանկացած պահի բացարձակապես կամայականորեն մտցնել առևտրային արգելքներ կամ սահմանել ցանկացած չափի տուրքեր», - բացատրել է Փահլյանը։

Այս տնտեսական հավասարման մեջ, ըստ նրա գնահատականների, նույնիսկ ամենաօպտիմալիստական սցենարի դեպքում Հայաստանը կբախվի Թուրքիայի հետ առևտրի «վրացական մոդելի», որտեղ թուրքական ներմուծումը կկազմի առևտրի ծավալի մոտավորապես 90%-ը, և միայն 10%-ը կլինի արտահանում։ «Պատահական չէ, որ Թուրքիայի ավանդական հետաքրքրությունը հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակվում է կաշվի և մորթու հումքով՝ կոշիկի արտադրության համար», - եզրափակել է տնտեսագետ Փահլյանը։

Հայաստանում շատերն այժմ մտածում են, թե արդյո՞ք Անկարայի ներկայիս որոշումը սահմանի վերջնական բացման նախանշան է, թե՞ պարզապես մարտավարական դիվանագիտական ժեստ։ Հայ քաղաքագետ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Խառատյանը կողմ է վերջինին։ Նա Թուրքիայի որոշումը համարում է «կոսմետիկ քայլ», որը նպատակ ունի ցույց տալ «առաջին հերթին արտաքին խաղացողների համար» գործընթացի գոյությունը։ «Վերջին երկու տարիների ընթացքում նախնական պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերյալ հիմնական համաձայնությունները (օրինակ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար) չեն իրականացվել։ Սա ավելի շատ PR հնարք է առաջընթացը մոդելավորելու համար, արդյո՞ք անխուսափելիորեն կհետևի սահմանի բացումը. այս հարցերը ուղղակիորեն կապված չեն», - dw.com-ին տված հարցազրույցում նշել է Խառատյանը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular