ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մեղմացրե՞լ է հակառուսական հռետորաբանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարներն այսօր կքննարկեն միությանը Հայաստանի շարունակական մասնակցության հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Մինչ այդ Մոսկվան ամենաբարձր՝ նախագահ Պուտինի մակարդակով, քանիցս հայտարարել է, թե Երևանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև։ «Երևանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը կարող է հանգեցնել ռուս-հայկական հարաբերությունների համակարգային փոփոխությունների»,- օրերս հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ Երևանը չի կարող նստել միաժամանակ երկու աթոռի վրա։ Մինչդեռ նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառել էր Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը։

«Խոսքը պայմանագրի փոփոխման մասին չէ։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար կոնսենսուս է անհրաժեշտ, և Հայաստանը, ինչպես գիտենք, ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում։ Այնտեղ շատ լավ գիտակցում են ինչպես արտոնությունների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, ինչը մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար»,- ասել էր Ռուսաստանի փոխվարչապետը։

Այս ֆոնին ՀՀ իշխանությունները, առաջին տպավորությամբ, նվազեցրել են հակառուսականության դոզան, նաև փորձում են մեղմել Մոսկվայի զայրույթը։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած հարցերի շուրջ լուծումներ կգտնվեն, իսկ Հայաստանի տնտեսությանը որևէ վտանգ չի սպառնում։ Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի և կառավարության ղեկավարի հետ ունի վստահելի հարաբերություններ։ «Ռուսաստանի նախագահի և Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ։ Առաջին անգամ չէ, որ հարցեր են ծագում, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- ընդգծել է Փաշինյանը՝ նշելով, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ներկայում տրանսֆորմացիայի փուլում են։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էլ հայտարարել է, թե Հայաստանն իր տոնը չի բարձրացնելու Ռուսաստանի հետ հարաբերություններում։ «Մենք շարունակելու ենք հանգիստ, հանդարտ տոնով, որը կա, ով որտեղից ինչ տոն բարձրացնի, ինչ անի, մենք չենք պատրաստվում տոները փոխել»,- ասել է Հարությունյանը։ Արդյոք սա վախի դրսևորո՞ւմ է, թե՞ ընտրություններից առաջ փորձում են մեղմել իրավիճակը, բարդ է ասել։ Ամեն դեպքում, որոշակի փոփոխություն կա, որը դեռ վաղ է խիստ դրական գնահատել։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular