ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ֆիննախը ցանկանում է Թրամփի պատկերով 250 դոլարանոց թղթադրամ թողարկել․ WP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պնդում են, որ շրջանառության մեջ դրվի նոր՝ 250 դոլարանոց թղթադրամ, որի վրա պատկերված կլինի հենց ինքը՝ Ամերիկայի առաջնորդը։ Եթե գաղափարը կյանքի կոչվի, Թրամփը կդառնա վերջին 150 տարվա մեջ առաջին մարդը, ում պատկերը դեռ կենդանության օրոք կհայտնվի դոլարի վրա։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այս նախաձեռնության հեղինակները Գանձապետարանի պատասխանատու պաշտոնյա Բրենդոն Բիչն ու նրա խորհրդական Մայք Բրաունն են։ Նրանք ամեն կերպ ճնշում են գործադրում Փորագրության և տպագրության բյուրոյի վրա, որպեսզի թղթադրամն օր առաջ թողարկվի։ Պաշտոնյաներն արդեն իսկ ներկայացրել են նոր փողի էսքիզները. դրանցից մեկի կենտրոնում Թրամփի դեմքն է, իսկ կողքին՝ իր և Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի ստորագրությունները։ Էսքիզի հեղինակը՝ բրիտանացի նկարիչ Իեն Ալեքսանդրը, թերթի հետ զրույցում հաստատել է այս լուրը և պատմել, որ նույնիսկ անձամբ քննարկել է Թրամփի հետ դիզայնի փոփոխությունները՝ առաջարկելով ավելացնել ամերիկյան դրոշի գույներն ու ԱՄՆ հիմնադրման 250-ամյակի լոգոն։

Նշենք, որ 1866 թվականից ի վեր Ամերիկայի արժույթի վրա ոչ մի ողջ մարդ չի պատկերվել (վերջինը եղել է Գանձապետարանի մի պաշտոնյա, ում դեմքը տպվել էր 5 ցենտանոցի վրա)։ Օրինագիծը, որը թույլ կտա Թրամփի պատկերով փող տպել, ԱՄՆ Կոնգրեսի սեղանին է դեռ 2025 թվականից։ WP-ն ընդգծում է, որ Տպագրության բյուրոյի աշխատակիցները բազմիցս զգուշացրել են, որ բազմաթիվ իրավական ու ընթացակարգային նրբություններից ելնելով, նոր թղթադրամի տպագրությունը կարող է բավականին երկար տևել։

Ավելի վաղ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի առթիվ նախագահ Դոնալդ Թրամփի և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի ստորագրությունները կհայտնվեն դոլարների վրա։ Սա պատմության մեջ առաջին դեպքը կլինի, երբ ամերիկյան արժույթի վրա կդրվի գործող նախագահի ստորագրությունը։

1776 թվականին ընդունված Անկախության հռչակագրով Միացյալ Նահանգներն ազատագրվել է Բրիտանական կայսրության տիրապետությունից։ Կոնգրեսն այն ընդունել էր հուլիսի 2-ին Ֆիլադելֆիայում, իսկ երկու օր անց՝ հուլիսի 4-ին, հաստատել էր փաստաթղթի վերջնական տարբերակն ու հանձնարարել տպագրել ու տարածել այն ժողովրդի մեջ։ Հենց այդ պատճառով էլ հուլիսի 4-ը համարվում է ԱՄՆ հիմնադրման օրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular