ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ վարչական դատարանի նախագահի վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։

«Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել։ Որոշումը կբողոքարկեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»,- գրել է նա։

Արցախի ներկայացուցչության շենքի զավթումը գործող իշխանությունների կողմից լիովին տեղավորվում է Արցախի էջը փակելու՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականության մեջ։ Հիշեցնենք՝ Արցախի հայաթափումից հետո փաշինյանական իշխանությունը բազմիցս հայտարարել է, թե Հայաստանում չի կարող լինել Արցախի իշխանության որևէ մարմին։ Ավելին՝ ամեն ինչ արվել է Արցախի նախագահի, Ազգային ժողովի, մյուս ինստիտուտների հարցը վերջնականապես փակելու, այդ կերպ Ադրբեջանի նախագահ Ալիևին իրենց հավատարմությունը ցույց տալու համար։ Ընդ որում, Արցախի ներկայացուցչության շենքը խորհրդանշական կարևորություն ունի։

Առնվազն ցույց է տալիս, որ Արցախի իշխանությունները դեռևս կան, գոյություն ունեն, և էջը փակված չէ, ուստի տևական ժամանակ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ փորձում էին անել այդ շենքը զավթելու, այնտեղից Արցախի ներկայացուցիչներին հեռացնելու համար։ Ըստ էության, վարչական դատարանով էլ հաստատվել է իշխանության պահանջը։ Եվ քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին է գտնվում Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ՝ այն ամեն ինչ անելու է Արցախի էջը վերջնականապես փակելու նպատակով։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular