ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի գրավիչ, առավել քան արտոնյալ գին ռուսական գազի համար, ռուսական էներգակիրների համար։ Դա իսկապես այդպես է, Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես մտերիմ դաշնակիցների և գործընկերների համար։

Այդպիսի ռեժիմ, սակայն, հնարավոր չէ այլ ինտեգրացիաների, այդ թվում՝ Եվրամիության մասնակից երկրների համար։ Այնտեղ գնային կատեգորիան բոլորովին այլ է, այն շուկայական է։ Սրա մասին շատ լավ գիտեն Երևանում մեր բարեկամները»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Ռուսական կողմի այս նախազգուշացումը հերթականներից մեկն է։ Ընդ որում, Ռուսաստանն արդեն իսկ սկսել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչը բավականին լուրջ վնաս է հասցրել առաջին հերթին հայ գործարարներին։ Այս օրերին էլ հայկական հարյուրավոր բեռնատարներ կանգնած են Վերին Լարսի անցակետում և չեն կարողանում ապրանք հասցնել Ռուսաստան։ Մինչ Մոսկվայից հայտարարում են «Ջերմուկի», հայկական կոնյակի, հայկական ծաղիկների ներմուծման արգելքի մասին, ակնհայտ է, որ արգելքը տարածվում է շատ ավելի մեծ թվով ապրանքների վրա։ Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ Բագրատաշենի անցակետից ՍԱՏՄ-ն հետ է ուղարկել Ռուսաստան արտահանվող ելակը՝ պատճառաբանելով, թե արգելված նյութ են հայտնաբերել բեռում։

Միայն անցյալ տարի Հայաստանը 53 միլիոն դոլարի ծաղիկ է արտահանել հիմնականում Ռուսաստան, և այժմ ջերմոցներում հայ արտադրողների ծաղիկները պարզապես փչանում են, քանի որ արտադրողները հնարավորություն չունեն դրանք արտահանելու։ Մինչ Հայաստանի գործող իշխանություններն ու նրանց հաստիքային արևմտամետները հայտարարում են դեպի Եվրոպա սլանալու և հայկական ապրանքը Եվրոպայում ծախելու իրենց մտադրության մասին, Ռուսաստանը պրակտիկ կերպով ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը։ Սա հենց քաղաքական իրական ճնշում է, որը ծանր հետևանքներ է ունենալու բոլորի, այդ թվում՝ հայ շարքային քաղաքացիների վրա։

Ուստի հարկավոր է գնահատել Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական արդյունքները, հասկանալ, որ այն ոչ միայն փչացնում է քաղաքական հարաբերությունները գործընկերների հետ, այլև ռեալ տնտեսական վնասներ է հասցնում Հայաստանի քաղաքացիներին։ Ի դեպ, բոլորովին զարմանալի չէ, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերը, իսկ որևէ հարաբերություն որևէ երկրի հետ ուղղված չէ որևէ այլ երրորդ երկրի դեմ։ Որքան էլ Միրզոյանը նման հայտարարություններ անի, փաստն իրականում հակառակն է։

Տաթև Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular