ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրիում հայտարարել է, թե պետք է Գյումրիում անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ։ «Շատերը խոսում են, թե այս ընտրությունների արդյունքում ՀՀ-ում լինելու է «Գյումրի 2», ես ամիսներ առաջ եմ ասել, որ չի լինելու «Գյումրի 2», լինելու է հեղափոխություն-2 և «Գյումրի 1»։ Ինչ ա նշանակում «Գյումրի 1»՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո, ի վերջո, ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը պետք է հասնի մեր թիկունքում գտնվող շենքը։ Եվ մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում», - ասել է Փաշինյանը։

Անցած տարի իշխանությունը Գյումրիում նախաձեռնեց արտահերթ ընտրություններ, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» կորցրեց իշխանությունը Հանրապետության երկրորդ քաղաքում։ Ընդդիմությունը միավորվեց և քաղաքապետ ընտրեց ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։

Վարդան Ղուկասյանը ներկայումս կալանավորված է։ Իշխանությունը ամեն ինչ անում է ընդդիմադիր համայնքապետի և ընդդիմադիր իշխանությունների կյանքը բարդացնելու ուղղությամբ։ Գյումրիում կրած պարտությունը քարոզչական և հոգեբանական ծանր հետևանքներ է ունեցել փաշինյանական իշխանության համար։ Ի վերջո, նույնիսկ համապետական մակարդակով ընդդիմադիր ուժերն ու քաղաքական վերլուծաբանները խոսում են «Գյումրի-2» կազմակերպելու հնարավորության մասին, իսկ դա արդեն ինքնին բավականին լուրջ հարված է Փաշինյանի դիրքերին, ուստի, բնավ զարմանալի չէ, որ նույնիսկ ընդդիմադիր համայնքապետի կալանավորված լինելու պարագայում Փաշինյանն իր ողջ թիմով հենց Գյումրիում հարձակում է Վարդան Ղուկասյանի դեմ։

Վերջինս, իհարկե, բոլորովին էլ հրեշտակ չէ, բայց և եզակիներից է, որ կարողացավ լրջագույն պարտության մատնել գործող իշխանություններին։ Ուստի, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են խորհրդարանական ընտրություններին հաղթելու դեպքում նոր ընտրություններ կազմակերպելու Գյումրիում։ Եվ խոսքը միայն Գյումրին չէ, այլ համայնքներում ևս, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր են գործում․ կամ վերջիններս կանցնեն Փաշինյանի թրի տակով, կամ էլ նոր ընտրություններ կլինեն։

Մոնիկա Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular