ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու նավակներին և հրթիռային կայանի Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքում, հայտնել է «Fox News»-ի լրագրողը։

«Երկու իրանական նավակ բռնվել է Հորմուզի նեղուցում ականներ տեղադրելիս։ (...) ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են ԻՀՊԿ-ի երկու նավակները և նաև հարվածել Բանդար Աբբասում զենիթահրթիռային կայանին, որը թիրախավորել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռները», - գրել է «Fox News»-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինն X սոցիալական ցանցում՝ հղում անելով ռազմական աղբյուրին։

Ըստ նրա՝ զինված ուժերը հայտարարել են, որ հարվածները պաշտպանական բնույթի են եղել, չեն նշանակում ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի խախտում։ «Հարվածները պաշտպանական էին, ոչ թե հարձակողական, և հրադադարը խախտելու փորձ չէին», - ընդգծել է լրագրողը։

Կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Թիմ Հոքինսը, հաստատել է միջադեպը հայտարարության մեջ՝ պարզաբանելով, որ զինված ուժերը հարվածներ են հասցրել ինքնապաշտպանության նպատակով՝ «մեր ուժերը իրանական ուժերի կողմից ներկայացվող սպառնալիքից պաշտպանելու համար»։

Նա բացատրել է, որ հարվածները թիրախավորել են հրթիռային կայանները և իրանական նավակները, որոնք փորձում էին ականներ տեղադրել։ «Կենտրոնական հրամանատարությունը շարունակում է պաշտպանել մեր ուժերը՝ զսպվածություն ցուցաբերելով շարունակվող հրադադարի պայմաններում», - ասել է Հոքինսը։

Ամերիկյան կործանիչները հարձակվել են ԻՀՊԿ-ի երկու ռազմածովային մոտորանավակների վրա, որի հետևանքով զոհվել են չորս նավաստիներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular