Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 07:00-ից մինչև մայիսի 27-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 26-ին ժամը 09:00-14:00-ն կդադարեցվի գ.Մրգաշեն 1 փողոցի և նրբանցքների, 2, 7, 8 փողոցների, 7 փ. 6 փակ., 8 փ. 2 նրբանցքի ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր¬ե ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 26-ին ժամը 09:00-17:00-ն կդադարեցվի Հաղթանակ 1-18 փողոցների, նրբանցքների, Ամառանոցային 1 Տարածքի, Պ.Տիչինայի 100-3096 տների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: