ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական կյանքում վաղուց արդեն ջնջվել են այն սահմանները, որոնք ժամանակին առանձնացնում էին պետական գործչին փողոցային վարքագծից։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին քաղաքական խոսույթը աստիճանաբար իջեցվեց անձնական վիրավորանքների, պիտակավորումների, քինախնդրության և ատելության մակարդակի։ Այսօր իշխանության առաջին դեմքը հաճախ իրեն թույլ է տալիս այնպիսի բառապաշար ու պահվածք, որը ոչ միայն անհարիր է վարչապետի պաշտոնին, այլ հաճախ նույնիսկ դուրս է տարրական քաղաքական էթիկայի սահմաններից։

Այս ֆոնին հատկապես նկատելի է դառնում Գագիկ Ծառուկյանի պահվածքը։ Անկախ քաղաքական համակրանքներից կամ հակակրանքներից՝ դժվար է չնկատել մեկ փաստ. որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի քաղաքական դաշտը տեղափոխել անձնական վիրավորանքների ու ցածրակարգ հարձակումների տիրույթ, Ծառուկյանը հետևողականորեն հրաժարվում է իջնել այդ մակարդակին։ Վերջին տարիներին իշխանության կողմից նրա հասցեին հնչել են ամենատարբեր մեղադրանքներ, ակնարկներ, քարոզչական հարվածներ և անձնական բնույթի հարձակումներ։ Փորձել են թիրախավորել ոչ միայն նրան, այլ նաև ընտանիքը, բիզնեսը, քաղաքական թիմը, անգամ բարեգործական գործունեությունը։ Սակայն այդ ամենի դիմաց հանրությունը գրեթե երբեք չի տեսել հիստերիկ պատասխաններ, անձնական վիրավորանքներ կամ փողոցային լեզու։

Փաշինյանի քաղաքական ոճը կառուցված է բախման, թշնամիներ ստեղծելու և հասարակությունը բաժանելու վրա։ Նրա ամբողջ հռետորաբանությունը տարիներ շարունակ հիմնված է եղել «սևերի ու սպիտակների», «նախկինների ու ներկաների», «յուրայինների ու թշնամիների» տրամաբանության վրա։ Այդ պատճառով էլ ցանկացած քաղաքական հակառակորդի նկատմամբ կիրառվում է նույն մեթոդը՝ նախ վարկաբեկել, ապա անձնականացնել պայքարը, հետո իջեցնել այն կենցաղային վիրավորանքների մակարդակի։

Ծառուկյանի դեպքում այդ սցենարը բացարձակապես չի աշխատել. որովհետև որքան էլ իշխանությունը փորձել է նրան դուրս բերել հավասարակշռությունից, նա հիմնականում պահպանել է արժանապատիվ և զուսպ պահվածք։

Հայկական քաղաքական մշակույթում արժանապատիվ պահվածքը միշտ կապված է եղել ոչ միայն ուժի, այլ նաև ինքնատիրապետման հետ։ Իրական ուժեղ մարդը նա չէ, ով ամենաբարձրն է գոռում կամ ամենակոշտ վիրավորանքն է տալիս։ Իրական ուժեղ մարդը նա է, ով նույնիսկ հարվածների տակ պահում է ինքնատիրապետումը։ Հենց սա է, որ շատերի համար նկատելի հակադրություն է ստեղծում Փաշինյանի և Ծառուկյանի միջև։ Մեկը քաղաքականությունը վերածում է անձնական հաշվեհարդարի ու հույզերի կառավարման գործիքի, մյուսը նույնիսկ ամենակոշտ ճնշումների պայմաններում պահպանում է որոշակի սահմաններ։

Այստեղ խոսքը միայն անձնական վարքագծի մասին չէ։ Սա նաև պետական մտածողության հարց է։ Պետական գործիչը պետք է հասկանա, որ իր յուրաքանչյուր խոսք ազդում է ոչ միայն քաղաքական դաշտի, այլ ամբողջ հասարակության մթնոլորտի վրա։ Երբ երկրի ղեկավարը խոսում է փողոցի լեզվով, հասարակությունն էլ է սկսում ապրել նույն տրամաբանությամբ։ Երբ քաղաքական պայքարը դառնում է անձնական ատելության մրցույթ, քայքայվում է պետության ներսի առողջ միջավայրը։

Այս ֆոնին զուսպ պահվածքը երբեմն ավելի ուժեղ քաղաքական ուղերձ է, քան ամենաբարձր հայտարարությունը։ Եվ որքան էլ փորձեն տարբեր կերպ ներկայացնել իրականությունը, հասարակության զգալի հատվածը տեսնում է այդ տարբերությունը։ Տեսնում է, թե ով է ամեն օր իջեցնում քաղաքական դաշտի նշաձողը, և ով է, հակառակը, փորձում չմտնել այդ կեղտոտ խաղի կանոնների մեջ։

Քաղաքականությունը կարող է լինել կոշտ, բայց այն չպետք է վերածվի ցածրակարգ թշնամանքի։ Իսկ երբ մի կողմը անդադար փորձում է ներքաշել մյուսին այդ դաշտ, բայց չի ստանում սպասված արձագանքը, դա արդեն ինքնին քաղաքական գնահատական է։ Սա պատահական չէ։ Քաղաքական հասունությունը առաջին հերթին երևում է ոչ թե այն ժամանակ, երբ ամեն ինչ հանգիստ է, այլ այն պահին, երբ դիմացինը քեզ փորձում է ներքաշել ցածր մակարդակի պայքարի մեջ։ Եվ հենց այստեղ է, որ տարբերությունը դառնում է ակնհայտ։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular