Իրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման ծրագիր․ ՇՄ նախարար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱռաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Հավաքագրվել է ծնողական կազմ, որի արդյունքում ստացված մանրաձուկը նախատեսվում է 2027 թվականին բաց թողնել Սևանա լիճ։
Ծրագիրը կարևոր ռազմավարական ներդրում է լճի էկոհամակարգի բնական հավասարակշռության վերականգնման գործում և հիմք է ստեղծում երկարաժամկետ կայուն արդյունքների ապահովման համար»,- գրել է նախարարը։