ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն անցել է բացահայտ սպառնալիքների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն անցել է հիմնական ընդդիմախոսներին բացահայտ սպառնալուն՝ խոստանալով ընտրվելու դեպքում ունեզրկել նրանց։

Եթե նախկինում Փաշինյանը հայտարարում էր Սամվել Կարապետյանին ունեզրկելու մտադրության մասին, ապա հիմա նրա թիրախում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն են։

Երեկ Շիրակի մարզում նա հայտարարել է, թե մինչև 2031 թվականը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա։ «Այնպես, ինչպես փեսայի՝ Գուլոյանի տունն արդեն պետության սեփականությունն է՝ 2,5 մլն դոլար արժողությամբ»,- ասել է Փաշինյանը։ Նա հավելել է, թե Ծառուկյանը, Կարապետյանն ու Քոչարյանը ունեզրկվելու են։

«Ես ասել եմ՝ Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը, ոնց որ երկու բոթասից սկսել են՝ ձեր աջակցությամբ ես իրենց հասցնելու եմ երկու բոթասի»,- ասել է Փաշինյանը։

Ցանկացած նորմալ, այդ թվում՝ եվրոպական պետությունում այսպիսի հայտարարություններից հետո նրան ոչ միայն կհեռացնեին ընտրապայքարից, այլև կձերբակալեին, բայց Հայաստանում Փաշինյանը ոչ միայն շարունակում է քարոզարշավը, այլև եվրոպական կառույցները համառորեն հրաժարվում են գնահատական տալ նրա հայտարարություններին։

Մինչդեռ մասնավոր սեփականությունը նույն Արևմուտքում անձեռնմխելի է, իսկ Ծառուկյանի, Կարապետյանի, Քոչարյանի ունեցվածքի՝ ապօրինի լինելու մասին դատարանի որևէ վճիռ գոյություն չունի։ Միայն հայտարարություններ են ու դատարաններում ձախողվող մեղադրանքներ։

Արդյունքում, Հայաստանը մեծ քայլերով գլորվում է բռնապետություն, որտեղ անգամ մասնավոր սեփականությունն անվտանգ չէ։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular