Ի՞նչ տուգանք է նախատեսվում անտոմս երթևեկելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸնդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում.
- մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.
- տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
Անտոմս ուղևորների թռիչքը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց: