ՀՕՊ ուժերը Իրանի հարավում իսրայելական ԱԹՍ են խnցել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարք են խոցել: Այս մասին հայտնում է Mehr-ը։
«Իսրայելական անօդաչու թռչող սարքը, որը հետախուզական առաջադրանք էր կատարում, խոցվել է Իրանի բանակի ՀՕՊ միջոցներով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը հստակեցրել է, որ ԱԹՍ-ն խոցվել է Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի օդում։