Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼրագրողները հայտնել են, որ Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ կրակոցներ են լսվել։
«Երբ մենք Սպիտակ տանը էինք, լսեցինք շատ կրակոցներ։ Մեզ ասացին վազել մամուլի ճեպազրույցի սենյակ», – սոցիալական ցանցերում գրել է ABC News-ի լրագրողը։
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը պարզաբանել է, որ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության և Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ։
«Բազմաթիվ իրավապահ ստորաբաժանումներ ամբողջությամբ փակել են քաղաքի կենտրոնի 17-րդ փողոցի երթևեկությունը, որտեղ, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, տեղի է ունեցել կրակոցը։ Ոստիկանական մեքենաներ են տեղակայվել խաչմերուկներում, ինչպես նաև փակվել է հետիոտների երթևեկությունը կրակոցների վայրի ուղղությամբ», – նշել է նա։
DC News-ի լրագրողի խոսքով՝ Թրամփը միջադեպի պահին գտնվել է Սպիտակ տանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ հաստատել է, որ կիրակի օրը Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների մեջ կասկածվողը սպանվել է Գաղտնի ծառայության գործակալների կողմից։
«Հրաձգություն կատարողը մահացել է Գաղտնի ծառայության գործակալների հետ Սպիտակ տան դարպասների մոտ փոխհրաձգությունից հետո», – հայտնել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցի էջում հրապարակված գրառման մեջ։
ԱՄՆ առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը իրենց աշխատանքի համար։
ԱՄՆ գաղտնի ծառայությունը, կիրակի օրը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցմանը ի պատասխան հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տան մոտ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 1:00-ի սահմաններում, երբ մի տղամարդ իր պայուսակից ատրճանակ է հանել և կրակ է բացել Փենսիլվանիա պողոտայի և 17-րդ փողոցի խաչմերուկում: Իրավապահ մարմինների աշխատակիցները պատասխանել են կրակոցներով՝ մահացու վիրավորելով կրակողին: Վիրավորվել է նաև մեկ անցորդ: