Պատգամավոր Վոդոլացկի. եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, շատ ընտանիքներ կկորցնեն կապը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵթե Հայաստանը գնա Եվրոպական Միության (ԵՄ) ճանապարհով, շատ ընտանիքներ կարող են կորցնել կապը միմյանց հետ։ Այդ մասին iz.ru–ի հետ հարցազրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։ «Կարևոր է, որ ռուս և հայ ժողովուրդները պահպանեն բարեկամական հարաբերությունները, քանի որ դա նշանակում է մշտական շփում, մշտական կոնտակտներ և ճանապարհորդություն», - ասել է նա։
Վոդոլացկին հավելել է, որ հայերի 50%-ը ապրում է Ռուսաստանում, և եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ստիպված կլինի փակել Ռուսաստանի հետ սահմանները, ինչը կհանգեցնի նրան, որ շատ ընտանիքներ կկորցնեն կապը միմյանց հետ։
Պատգամավորը ընդգծել է, որ Հայաստանի ԵՄ-ին անդամակցությունը Ռուսաստանի համար էական բացասական կողմեր չունի։ Նա նշել է, որ էներգակիրները վաճառվում են արտոնյալ գնով, ինչը վնասակար է Ռուսաստանի տնտեսության համար։ Վոդոլացկին նաև նշել է, որ նաև մի շարք սննդամթերքներ են մատակարարվում են հանրապետություն զեղչված գներով, ինչը շահավետ է տեղական ձեռնարկատերերի համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Եվրոպայի նպատակն է վնասել Երևանի կապերը Մոսկվայի հետ։ Նույն օրը Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կցանկանար պարզաբանումներ ստանալ Հայաստանից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Երևանում արված հակառուսական հայտարարությունների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի հասկանում, թե ինչու են Հայաստանից հակառուսական հայտարարություններ հնչում։ Նա նշել է, որ Կրեմլը չի կարող բացատրել, թե ինչու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փորձում հավասարակշռել այդ հայտարարությունները իր սեփական ելույթներով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ մայիսի 7-ին ընդգծել է, որ Երևանը խախտել է Մոսկվայի դեմ գործողություններ չձեռնարկելու իր խոստումը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հավելել է, որ Հայաստանը հակասական քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ փորձելով «նստել երկու աթոռի վրա»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am