Արդյո՞ք հայկական արտադրանքի ապագան ԵՄ-ում կախված է ԵԱՏՄ բյուջեից
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2025 թվականի կեսերից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է հայկական գյուղացիական արտադրանքի արտահանումը ԵՄ 14 երկրներ խրախուսելու ծրագիր, գրում է EADaily.com–ը։ Այս ծրագիրը ծածկում է գյուղատնտեսական արտահանման տրանսպորտային ծախսերի մինչև 70%-ը և հավաստագրման ծախսերի մինչև 60%-ը։ Սակայն կա սահմանափակում. յուրաքանչյուր գյուղացի կարող է պահանջել տարեկան ոչ ավելի, քան 12,500 եվրո սուբսիդիա։ Դա հսկայական գումար է աղքատ Հայաստանի համար, որտեղ նույնիսկ լավագույն տարիներին գյուղական բնակիչները այնքան չեն վաստակում, որքան բյուջեն պատրաստ է փոխհատուցել ԵՄ շուկաներ արտահանման համար։
Ավելին, ինչպես միջազգային առևտրի փորձագետներն են EADaily-ի թղթակցին ասել, եվրոպական շուկաներում հայկական արտադրանքի հեռանկարները հասկանալու ամենակարևոր մանրուքը, զարմանալիորեն, ծրագրի ֆինանսավորման աղբյուրն է։ Փաշինյանը ԵԱՏՄ բյուջեից է միջոցներ ստացել դրա իրականացման համար։
Մեր աղբյուրների փոխանցմամբ Փաշինյանի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացումից հետո, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հեռանկարը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Սակայն այդ դեպքում արտահանման աջակցման համար այլևս գումար չի լինի։ Իսկ առանց աջակցության, հայ գյուղացիները չեն կարողանա իրենց արտադրանքը տեղափոխել եվրոպական շուկաներ։
Փաշինյանը կարող էր հույսը դնել Եվրամիությունից օգնության վրա նմանատիպ ծրագրի շրջանակներում։ Սակայն, Եվրոպայում ստեղծված իրավիճակը չի նպաստում արտաքին արտահանման խրախուսմանը. Մերկոսուրի համաձայնագրի շուրջ բանավեճերն արդեն բաժանել են Եվրոպայի խոշորագույն տնտեսությունները։ Այն դեպքում երբ համաձայնագիրը կարող է օգտակար լինել գերմանացիների համար, Ֆրանսիան դիմադրում է դրա իրականացմանը գրեթե բոլոր մակարդակներում՝ գյուղացիների ապստամբություններից մինչև կառավարության պաշտոնական հայտարարություններ։
Հայ գյուղացիները, հավանաբար, ոչ միայն կմնան իրենց ներկայիս դիրքում, այլ նաև կկորցնեն նույնիսկ այն, ինչ ունեին մինչև Փաշինյանի հավակնոտ ծրագրի իրականացումը։ Եվրոպական շուկաներ մուտք չունենալով նրանք կկորցնեն նաև ԵԱՏՄ շուկան։
«Կարելի է վստահորեն ասել, որ մոտ ապագայում հայկական արտադրանքը որպես դաս կանհետանա, և դա լիովին օբյեկտիվ տնտեսական պատճառներով», - ասել է EADaily-ին հարցազրույց տված տնտեսագետներից մեկը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am