ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ միավորելով ջանքերը կենսաբազմազանության պահպանման, բնության կորուստների կանխման և էկոհամակարգերի վերականգնման շուրջ։

Օրվա շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ Սևանի իշխանի մանրաձուկ՝ որպես լճի կենսաբազմազանության վերականգնմանն ուղղված հերթական կարևոր քայլ։

Սևանա լիճը Հայաստանի բնապահպանական կարևորագույն խորհրդանիշներից է, իսկ Սևանի իշխանը՝ մեր բնական ժառանգության անբաժանելի մասը։ Մանրաձկների բացթողումը ոչ միայն ձկնային պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառում է, այլև երկարաժամկետ ներդրում է լճի էկոհամակարգի կայունության, կենսաբազմազանության պահպանության և ապագա սերունդների բնապահպանական անվտանգության համար։

Այս տարվա Կենսաբազմազանության միջազգային օրվա ուղերձը՝ “Acting locally for global impact” («Գործել տեղական մակարդակում՝ հանուն գլոբալ արդյունքի»), առանձնահատուկ խորհրդանշական է նաև մեզ համար։ Սևանա լճում իրականացվող այս ծրագիրը հենց այդ գաղափարի լավագույն արտահայտություններից մեկն է․ տեղական մակարդակում իրականացվող յուրաքանչյուր պատասխանատու քայլ կարող է դառնալ գլոբալ բնապահպանական փոփոխությունների կարևոր բաղադրիչ։

Բնության պահպանությունը սկսվում է կոնկրետ գործողություններից։ Մեր յուրաքանչյուր նախաձեռնություն՝ ուղղված կենսաբազմազանության վերականգնմանն ու պահպանությանը, ներդրում է համաշխարհային բնապահպանական օրակարգում և ապացույց, որ շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը սահմաններ չի ճանաչում։

Հայաստանը հոկտեմբերին հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, ինչը միջազգային վստահության և մեծ պատասխանատվության կարևոր ցուցիչ է և մենք նպատակ ունենք COP17-ը դարձնել ոչ միայն քննարկումների, այլև իրական գործողությունների և գործնական արդյունքների հարթակ՝ բնության պահպանության ոլորտում համատեղ և ազդեցիկ լուծումներ ձևավորելու համար։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular