ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում վերջին տարիներին, այսպես կոչված, արևմտամետ լինելը մի տեսակ մոդայիկ է դարձել, իսկ ավելի ստույգ՝ արևմտամետ: Իհարկե, նախկինում էլ կային այդպիսի քաղաքական միավորներ ու «եվրոգրանտային» ՀԿներ, սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո այդ միավորներն իրենց զգում են ինչպես «ձուկը ջրում», չնայած անցած ընտրությունները ցույց են տալիս, որ հանրային աջակցություն այդպես էլ չեն վայելում:

Այդուամենայնիվ, առաջիկա ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերից առնվազն 7-ին կարելի է դասել ծայրահեղ «արևմտամետների» շարքին: Դրանցից մեկը Շնորհապետական կուսակցությունն է, որը, ինչպես նշված է Վիքիպեդիայի էջում, հանդես է գալիս երկրում ռուսական ազդեցության վերացման օգտին և աջակցում է Հայաստանի դուրս գալուն Ռուսաստանի գլխավորած բոլոր կազմակերպություններից, այդ թվում ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ): Ավելին, այդ կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը կոչ էր արել դուրս բերել Հայաստանում տեղակայված բոլոր ռուսական զորքերը: Այսինքն, այս քաղաքական ուժը «ամուր կանգնած» է արևմտամետության գծի վրա: Արտաքուստ արտառոց բան չկա, դա էլ այդ կուսակցության մոտեցումն է, ինչպես նման այլ ուժերինը: Սակայն հետաքրքիր է, որ հակառուսական տրամադրություններ և «արևմտյան» քաղաքական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժի ղեկավարը աշխատել ու աշխատում է ռուսական բուհերում: Սիմոնյանի կենսագրության մեջ նշված է, որ նա 2016-2018 թթ. դասախոսել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում, իսկ 2015 թ. ցայսօր՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտում: Ճիշտ է, վերջերս լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան ՀՌՀ-ից ասել էին, որ նա «համալսարանի հիմնական դասախոս չէ, ներգրավվել էր ժամանակավորապես՝ մեկանգամյա պայմանագրով, պայմանագիրը ավարտվել է, և հետագա ներգրավումը չի նախատեսվում», սակայն Սիմոնյանի կենսագրության մեջ շեշտվում է «2015 թ. ցայսօր» ձևակերպումը: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ այդ համալսարանի ֆինանսավորման մոտավորապես 30 %-ը ձևավորվում է Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular