ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պառակտման մակարդակը բարձր է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի աշխարհագրական դիրքը պարտավորեցնում է պահպանել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես, պարբերաբար մոռանում է դա, svpressa.ru-ին տված հարցազրույցում նշել է քաղաքագետ և «Ազգի ժառանգություն» ՀԿ-ի հիմնադիր Ելենա Շտուլմանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանը Արևմտյան Եվրոպա չէ, այլ Հարավային Կովկաս է, որտեղ անվտանգությունը որոշվում է ոչ թե ժողովրդավարության հռչակագրերով այլ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարդ հավասարակշռությամբ: Խնդիրն այն է, որ Բրյուսելը, Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը հեռու են, իսկ Մոսկվան, Անկարան, Բաքուն և Թեհրանը շատ մոտ, և եթե արտաքին քաղաքականությունը վերածվի ոչ թե հավասարակշռության, այլ հուզական աշխարհաքաղաքական շրջադարձի, ապա երկիրը ռիսկի է դիմում կորցնելու իր սեփական ինքնիշխանությունը: «Այո, Հայաստանը կարող է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ որպես տնտեսական գործընկեր: Սակայն նպատակը պետք է լինի ոչ թե ցանկացած գնով Արևմուտքի մաս դառնալը, այլ սեփական ինքնությունը պահպանելը որպես պետություն չափազանց բարդ տարածաշրջանում: Հակառակ դեպքում, երկիրը ռիսկի է դիմում դառնալ ոչ թե «կովկասյան Եվրոպա», այլ բուֆերային գոտի Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև, որտեղ ԵՄ–ն ու ԱՄՆ–ը առաջ են մղում իրենց քաղաքական շահերը: Վերջին տարիների պատմությունն արդեն ցույց է տվել, որ խոշոր խաղացողների միջև աշխարհաքաղաքական դիմակայության դաշտ դարձող պետությունները չափազանց բարձր գին են վճարում», - բացատրել է Շտուլմանը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում Մոսկվայի համար շատ ավելի արդյունավետ է շփվել հայ հասարակության կրթված հատվածի հետ, այլ ոչ թե ճնշում գործադրել, քանի որ որոշիչ գործոնը հայ հասարակության դիրքորոշումն է ընտրված քաղաքական ուղու վերաբերյալ: «Ինչպես հիշում ենք, Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին այսպես կոչված «թավշյա հեղափոխության» ալիքի վրա։ Կարևոր է նաև հասկանալ, որ նա երբեք հին հայկական էլիտայի ոգով դասական ռուսամետ առաջնորդ չի եղել», - նշել է Շտուլմանը հավելելով, որ այսօր հայ հասարակության մի մասը իսկապես կարծում է, որ Հայաստանը չափազանց երկար է գոյատևել Ռուսաստանից կախվածության մոդելում։ Եվ հիմա Երկրում չափազանց բարձր ներքին պառակտման մակարդակ է։ Ոմանք Փաշինյանին համարում են Մոսկվայի հետ ավանդական դաշինքի փլուզիչ և երկրի անվտանգության համակարգին սպառնացող անձ։ Մյուսները նրան համարում են արդիականացման, բարեփոխումների և քաղաքական ու արտաքին քաղաքական մեկուսացումից դուրս գալու միակ հնարավորություն։ «Եվ այս մոտեցումներից մեկը վերջնականապես գերակշռելով հայ հասարակության մեջ կորոշի ոչ միայն Երևանի ապագա ընթացքը, այլ նաև ամբողջ Հարավային Կովկասի ընդհանուր կայունությունը։ Հետևաբար, ազդեցությունը պահպանելու համար «մեր ռուսական արջի» համար շատ ավելի արդյունավետ է մի քանի զգույշ շարժում կատարել իր մեծ, ուժեղ թաթով, քան սպառնալից մռնչալ», - եզրափակել է Շտուլմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular