Այսօր Հանրապետությունում նշվում է վերջին զանգը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետությունում այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների վերջին զանգի միջոցառումները իրականացվում է այսօր։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ հանրակրթական ուսումնական հաստատությունները 2025-2026 ուսումնական տարում կավարտի 39119՝ 9-րդ դասարանցի, 22205՝ 12-րդ դասարանցի։
2024-2025 ուստարում՝ հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտել էին 38836՝ 9-րդ դասարանցի, 20650՝ 12-րդ դասարանց։
Մայիսի 22-ից 23-ը ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։
ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և ավարտական միջոցառումների տարածքներում՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։
ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասներին վստահելու դեպքերին։
Միջոցառումների մասնակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։
ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։