ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությունը աճել քաղաքական «նահանջի» ֆոնին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի դիրքը դժվար է հաջողված համարել․ իշխող ուժը նրան տեղավորել է ընդամենը 96-րդ հորիզոնականում։ Մի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ակտիվ դեմքերից համարվող պատգամավորը այսօր փաստացի հայտնվել է քաղաքական հետին պլանում։ Սակայն, եթե քաղաքական կշիռը նվազել է, ապա ֆինանսական պատկերը՝ ճիշտ հակառակը։

ArmLur.am-ի ուսումնասիրած հայտարարագրերը ցույց են տալիս ուշագրավ մի պատկեր․ 2021-ից մինչև 2025 թվականը պատգամավորի դրամական միջոցներն ու եկամուտները զգալի աճ են արձանագրել՝ այն դեպքում, երբ քաղաքական դիրքերը ոչ միայն չեն ամրապնդվել, այլ ակնհայտորեն թուլացել են։

2021 թվականին Հերիքնազ Տիգրանյանը հայտարարագրել էր զրոյական կանխիկ միջոցներ։ Բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ ընդհանրապես ներկայացված չէին։ Նրա տարեկան եկամուտը կազմել էր շուրջ 10.9 միլիոն դրամ, իսկ բնակարանի հիփոթեքային վարկի մնացորդը՝ ավելի քան 24.3 միլիոն դրամ։

Սակայն արդեն 2025 թվականի ավարտին պատկերը լրիվ այլ է։ Պատգամավորի բանկային հաշիվներում առկա է գրեթե 4 միլիոն դրամ՝ 3 մլն 972 հազար դրամ, կանխիկ միջոցները հասել են 1.5 միլիոն դրամի, իսկ տարեկան եկամուտները գերազանցել են 18.3 միլիոն դրամը։ Ընդ որում, միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձը կազմել է ավելի քան 16.3 միլիոն դրամ։

Հետաքրքիր է նաև, որ պատգամավորի եկամուտների աճը գրեթե զուգահեռ է եղել նրա քաղաքական ազդեցության նվազմանը։ Մինչ ՔՊ-ում նոր դեմքերն առաջ են մղվում, իսկ հին թիմակիցներից շատերը մղվում են երկրորդ պլան, Տիգրանյանի ֆինանսական վիճակը տարեցտարի բարելավվել է։2022 թվականին նա բանկային հաշիվներում ունեցել է ընդամենը 62 հազար դրամ և բառացիորեն խորհրդանշական՝ 1320 դրամ կանխիկ գումար։ Սակայն արդեն մեկ տարի անց՝ 2023-ին, բանկային միջոցները հասել են մոտ 1.8 միլիոն դրամի, իսկ 2024-ին, թեև հաշիվների մնացորդը նվազել է մինչև 190 հազար դրամ, կանխիկ միջոցները աճել են մինչև 2.3 միլիոն դրամ։

Այս ամենին զուգահեռ նվազել է նաև նրա վարկային բեռը․

2021 թվականին՝ 24.3 մլն դրամ,
2025 թվականին՝ արդեն 19.2 մլն դրամ։

Այսինքն՝ պատգամավորը ոչ միայն կարողացել է կուտակել դրամական միջոցներ, այլ նաև աստիճանաբար մարել է բնակարանի վարկը։

Հիշեցնենք, որ պատգամավորին և նրա ընտանիքին պատկանող գույքային ցանկը բավական համեստ է․ Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան և ավտոկայանատեղի, ինչպես նաև 1994 թվականի արտադրության MERCEDES-BENZ ավտոմեքենա։ Սակայն հենց դրամական հոսքերի աճն է, որ առավել խոսուն է թվում։

Հատկանշական է նաև եկամուտների կառուցվածքը։ Բացի պատգամավորական աշխատավարձից, Տիգրանյանը տարբեր տարիներին եկամուտներ է ստացել նաև Ռուս-հայկական համալսարանից, ինչպես նաև «այլ եկամուտ» ձևակերպմամբ գումարներ, որոնք որոշ տարիների հասել են ավելի քան 2 միլիոն դրամի։

Ստացվում է բավական հետաքրքիր քաղաքական-ֆինանսական հակասություն․ ՔՊ-ի ներսում ազդեցությունը նվազում է, բայց ֆինանսական ցուցանիշները՝ աճում։ Եվ եթե իշխող թիմում պատգամավորի քաղաքական ապագան մշուշոտ է թվում, ապա նրա անձնական ֆինանսական հաշվեկշիռը վերջին տարիներին միայն ամրապնդվել է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular