ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների «վերադարձի» համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր էմոցիոնալ պոռթկումներին զուգահեռ նաև չափազանց վտանգավոր հայտարարություններ է անում։ Մասնավորապես, երեկ Լոռու մարզում կայացած հանդիպումների ժամանակ հայտարարել է, թե երբևէ չի եղել, որ ներկայիս Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին հայեր լինեն։ Փաշինյանն, իհարկե, չի նշում, որ հենց այս պահին Հայաստանի բնակչության 98․1 տոկոսը կազմում են ազգությամբ հայերը։ 1979 թվականի մարդահամարի տվյալներով՝ հայերը կազմել են Հայաստանի բնակչության 89․7 %-ը։ 2-րդ տեղում ադրբեջանցիներն էին՝ 5․3 տոկոս։

Հաջորդում էին ռուսները, քրդերը, եզդիները, ուկրաինացիները, հույները և ասորիները, որոնք բավական փոքր թիվ էին կազմում։ Ըստ էության, Փաշինյանի այս հայտարարությունը ընդամենը մեկ նպատակ ունի՝ հող նախապատրաստել ադրբեջանցիների վերադարձի համար։ Ուստի զարմանալի չէ, որ գործող իշխանության պարագլխի այս հայտարարությունը հնչում է հենց այն նույն պահին, երբ Ադրբեջանի նախագահի ավագ օգնական Հիքմեթ Հաջիևը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող WUF13 միջազգային համաժողովի ընթացքում, պնդել է, որ անկախության առաջին տարիներին Ադրբեջանը բախվել է «Հայաստանից արտաքսված 300 հազար էթնիկ ադրբեջանցիների» տեղավորման խնդրին։ Խորհրդային մարդահամարների տվյալներով, սակայն, Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիների թիվը երբեք չի գերազանցել 200 հազարը։

1979 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր 160 հազար, իսկ 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ 84 հազար ադրբեջանցի։ Փոխարենը Ադրբեջանի տարածքում, ըստ որոշ գնահատականների, 300-400 հազար հայ է բնակվել, դա էլ չհաշված Լեռնային Ղարաբաղում բնակվողների թիվը, և սումգայիթյան ջարդերից հետո 100 հազարավոր հայեր պարզապես տեղահանվել են Ադրբեջանից։ Փաշինյանական իշխանությունը այդ մասին, բնականաբար, մոռանում է, բայց և տողատակերով փորձում հայ ժողովրդի մեջ ներարկել ադրբեջանցիների վերադարձի անհրաժեշտությունը։ Սա հենց այն է, ինչի մասին զգուշացնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular