ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Հուգարդեն գարեջուր

ՖՈՏՈ

Հուգարդեն գարեջրի (Hoegaarden) պատմությունը կարելի է սկսել 14-րդ դարից, երբ Ֆլանդրիայի Հուգարդեն նահանգում սկսեցին ցորենից գարեջուր արտադրել, կամ կարել է սկսել նաև 1966 թվականից, երբ պաշտոնապես սկսվեց կոնկրետ այդ անվամբ գարեջրի արտադրությունը: Բայց ավելի ճիշտ կլինի հաշվարկը սկսել 1925 թվականի մարտի 21-ից։ Հենց այդ օրն է Հուգարդեն քաղաքում ծնվել Պիեռ Սելիսը, ով ստեղծել է Հուգարդեն գարեջուրը այնպիսին, ինչպիսին այն գիտենք մենք այսօր:

Մանկուց Պիեռը օգնել է աշխատանքներին գարեջրի գործարանում, որտեղ բաղադրատոմսերում օգտագործվել են տարբեր համեմունքներ որպես հավելումներ։ Այնուամենայնիվ, հետպատերազմյան շրջանում Tomsin գարեջրի գործարանը (հենց այնտեղ էր աշխատում Պիեռը) ստիպված էր փակվել ավելի մեծ մրցակիցների ճնշման ներքո (որոնց թվում էր Stella Artois–ը): Դրանից հետո Պիեռը սկսել է աշխատել իր հոր կաթնամթերքի ֆերմայում։

Թերևս դա կլիներ պատմության ավարտը, եթե չլիներ Նորին Մեծության հնարավորությունը: Մի անգամ Պիեռի ընկերները կատակով առաջարկել են նրան, որ որպես գարեջրի գործարանի նախկին աշխատակից, իրենց համար գարեջուր պատրաստի, քանի որ այն, ինչ այդ ժամանակ վաճառվում էր շուկայում, առանձնապես իրենց ճաշակով չէր: Եվ Պիեռ Սելիսը փորձել է դա: Օգտագործելով Tomsin գարեջրի գործարանից ստացած իր գիտելիքները նա գարեջրի փորձնական խմբաքանակ է եփել... կաթի թեյնիկում։ Այդ գարեջրի բաղադրությունը, բացի գայլուկից և ածիկից, ներառում էր համեմ և նարնջի կեղև։ Որոշներն ասում են, որ դեռ 15-րդ դարի կեսերից են այդ տարածքներում նմանատիպ բաղադրատոմսով գարեջուր  եփել։ Մյուսներն էլ ասում են, որ այդ բաղադրատոմսը հիմնականում Պիեռի սեփական գյուտն է, և որը տեղական գարեջրագործության ավանդույթների վերաիմաստավորումն է: Ինչ էլ որ լինի, 1966 թվականը դարձել է Hoegaarden գարեջրի ծննդյան պաշտոնական տարին։ Գարեջուրը, որը Պիերը սկզբում պատրաստել էր իր և ընկերների համար, արագորեն հայտնի էր դարձել քաղաքում: Նույն 1966 թվականին Պիեռը ձեռք է բերել իր փոքրիկ գարեջրի գործարանը և սկսել մեծացնել արտադրությունը։

Սպիտակ ցորենից գարեջուր եփող Սելիսը շատ արագ է Stella Artois-ին դուրս մղել Ֆլանդրիայից, այնուհետև Ֆրանսիայից և Հոլանդիայից: Մարդկանց հիմնականում գրավում էր այդ գարեջրի անսովոր համը, որը նման չէր այն ժամանակներում տարածված լագերի համին։ Այդ գարեջրի մեկ այլ կարևոր առանձնահատկությունը բաժակներն էին: Պիեռ Սելիսը պնդում էր, որ իր գարեջուրը լցնեն բացառապես հաստ պատերով ութանկյուն բաժակների մեջ։

Սելիսի բիզնեսը հաջողությամբ է զարգացել։ Մինչև 1985 թվականը տարեկան արտադրվում էր 30 միլիոն լիտր այդ խմիչք: Գարեջուրն արդեն սկսել էր մտնել հյուսիսամերիկյան շուկա, երբ գարեջրի գործարանում հրդեհ է բռնկվել։ Սրանից հետո Պիեռը ստիպված էր վաճառել իր գործարանի բաժնետոմսերի 45%-ը նույն Stella Artois-ին գարեջրի գործարանը վերականգնելու համար։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց երկու տարի անց Stella Artois-ը միավորվել է Piedboeuf-ի հետ մեկ կոնցեռնի մեջ՝ Interbrew-ում: Սրանից հետո Պիեռը ստիպված է եղել թոշակի անցնել, քանի որ գարեջրի  բաղադրատոմսը փոխելու նոր ղեկավարության պահանջները նրան դուր չեն եկել։

2005 թվականին InBev-ը (նախկինում Interbrew) որոշեց փակել Հուգարդենի գարեջրի գործարանը և տեղափոխել այն ավելի մեծ Լևեն քաղաք, որտեղ էլ ներկայումս արտադրվում է այդ յուրահատուկ գարեջուրը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular