ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանապարհային ոստիկանները Mercedes-ի օրինախախտ վարորդի ավտոմեքենայում հայտնաբերել են 17-ամյա առևանգված աղջկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հուլիսի 6-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ Սևան-Երևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են դեպի Երևան ընթացող Mercedes մակնիշի 33 DՍ 366 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան վարում է Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 23-ամյա Գուրգեն Ղազարյանը: Մինչ Ճանապարհային ոստիկաններից մեկը վարորդից կպահանջեր փաստաթղթերը, մյուս աշխատակիցները ավտոմեքենայի միջից լսում են լացի և օգնության ձայներ:

ՃՈ աշխատակիցները, մոտենալով ավտոմեքենային, հետևի նստատեղում նկատում են, որ մի աղջիկ և մի տղա ձեռքերով բռնել են մեկ այլ աղջկա և թույլ չեն տալիս, որպեսզի նա ավտոմեքենայից իջնի:

Պարզվում է, որ Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ, 23-ամյա Մհեր Գաբրիելյանը Ճամբարակ քաղաքի Կենտրոնական ճանապարհի վրայից Նիվա մակնիշի ավտոմեքենայով ամուսնության նպատակով Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցի բնակչուհի, 17-ամյա Լուսինե Պողոսյանին իր կամքին հակառակ բռնություն գործադրելով իր ընկերոջ հետ առևանգել են, հետո արդեն Նիվայից տեղափոխել են Mercedes-ը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՃՈ աշխատակիցները առևանգողներին և առևանգվածին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Ճամբարակի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular