Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում մայիսի 19-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 20-ին, 22-ին և 23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։
Երևանում մայիսի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։