ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուհերն անտեսել են ԿԳ նախարարի շրջաբերականը. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարձրագույն ուսումնական հաստատություններն առայժմ դրական չեն արձագանքում կամ ընդհանրապես չեն շտապում արձագանքել կրթության և գիտության նախարարի շրջաբերականին և ասել, թե ինչպես են մտադիր վարվել վարչական ապարատի ու մասնավորապես՝ մեծ թվով պրոռեկտորների հետ:

Նախարար Լևոն Մկրտչյանն Ազգային ժողովում նախօրեին ասել էր, որ շրջաբերական նամակով դիմել է բոլոր համալսարանների ռեկտորներին և առաջարկել վերանայել վարչական ապարատը:

«Պրոռեկտորների շքերթը պետք է կրճատել: Չի կարող 4 հազար ուսանող ունեցող բուհը 5 պրոռեկտոր ունենալ: Խոսքը վերաբերում է բավականին լուրջ հաստատությունների` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Բրյուսովի անվան պետական համալսարան և այլն»,- ասել է Լևոն Մկրտչյանը: Տնտեսագիտական, ինչպես Երևանի պետական բժշկական համալսարանից, որտեղ հնգական պրոռեկտորներ կան (ի տարբերություն Բրյուսովի անվան համալսարանի) այսօր փորձեցինք պարզել, թե վարչական ապարատում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են:

Տնտեսագիտական համալսարանից ողջ օրվա ընթացքում այդպես էլ պատասխան չստացանք: Իսկ բժշկական համալսարանից ստացված պատասխանից պարզ դարձավ, որ պրոռեկտորների թիվը չի փոփոխվի:

Բուհի լրատվական ծառայությունից ասացին, որ 2016-2017 թվականների բյուջեով նախատեսված է եղել պրոռեկտորի 6 հաստիք` ուսումնական, գիտական, կլինիկական, հետբուհական, միջազգային և ֆինանսատնտեսական գծով:

2017-2018 թվականների բյուջեով հաստիքների քանակը պահպանվել է, պարզապես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորի փոխարեն հաստատությունը կունենա պրոռեկտոր զարգացման գծով, իսկ ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորների գործառույթները կստանձնի աշխատակազմի ղեկավարը:

Բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից ընդգծեցին, որ բուհն ունի 8 հազար ուսանող, այդ թվում` ավելի քան 1700 արտասահմանցի, իսկ կառույցի մեջ մտնում են նաև երկու հիվանդանոցային համալիրներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular