ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ իշխանությունները Նացիստական Գերմանիայում քարոզչության հարցերը համակարգող Յոզեֆ Գեբելսի հռետորաբանությունն են օգտագործում Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար, ինչը վերջ է դրել երկրների միջև բանակցային գործընթացին։ Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հենց ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմների կողմից պատերազմի անխոհեմ բորբոքումն է կործանել խոստումնալից դիվանագիտական գործընթացները և Իրանի դեմ չհրահրված ռազմական ագրեսիայի միջոցով դիտավորյալ վտանգ ստեղծել անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող էներգետիկ երթուղիներում, միայն թե հետո Իրանին մեղադրի ապակայունացման մեջ, որպեսզի կյանքի կոչի Գեբելսի տխրահռչակ ասացվածքը. «Մեղադրի՛ր ուրիշներին այն բանում, ինչ ինքդ ես անում»»,- գրել է նա:

Բաղային նաև հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ գործողությունները նման են հռոմեական զորավար Գնեոս Հուլիոս Ագրիկոլայի (մ.թ. 40 - 93 թթ.) արշավանքներին Բրիտանական կղզիներ, որոնք իրենցից հետո միայն անապատ թողեցին։

«Սա նրանց սովորական, ցինիկ գործողությունների ծրագիրն է. հրահրել ճգնաժամ և պատերազմ, իսկ հետո շարունակել էսկալացիան՝ «կայունության վերականգնման» կամ «խաղաղության պաշտպանության» վեհ կարգախոսի ներքո»,- գրել է նա։

Բաղային նաև մեջբերել է Փուբլիոս Կոռնելիոս Տացիտոսի «Հուլիոս Ագրիկոլայի կենսագրությունը» երկի հատվածից մի մեջբերում, որում նկարագրվում է զորավարի դաժան արշավանքը Բրիտանական կղզիներում։

Ըստ երկի՝ կալեդոնյան ցեղերի համադաշնության առաջնորդ Կալգակը, պարտություն կրելով Ագրիկոլայի զորքերից, ասել է, որ հռոմեացիները անապատ են ստեղծում և դա անվանում խաղաղություն՝ նկատի ունենալով այն ավերածությունները, որոնք կայսրության զինվորները թողել էին արշավանքից հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular