ԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ․ Ուկրաինայի նախկին վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ։ Նման կարծիք է հայտնել ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։
Եվրոպական միությանը պետք չեն Ռուսաստանի նկատմամբ չեզոք տրամադրված երկրներ, ուստի Ուկրաինայում ցանկացած արևմտամետ ռեժիմ ագրեսիվ կլինի ՌԴ-ի նկատմամբ։
«Ցանկացած արևմտամետ ռեժիմ ագրեսիվ է լինելու Ռուսաստանի նկատմամբ։ Եվրոպական միությանը պետք չեն Ռուսաստանի նկատմամբ չեզոք երկրներ, պետք են միայն թշնամաբար տրամադրված երկրներ»,- ասել է նա։
Ինչպես նշել է Ազարովը, հենց այդ պատճառով է Եվրամիությունն իր ժամանակին ուժգնորեն կազմակերպում հեղաշրջում Բելառուսում, սադրանքներ սարքում երկրում, միայն թե փոխի Բելառուսի քաղաքական կուրսը։
«Դրա համար նրանք աշխատում էին Ուկրաինայում՝ հեղաշրջման ուղղությամբ։ Դրա համար նրանք աշխատել են և աշխատում են Հայաստանում»,- հավելել է Ուկրաինայի նախկին վարչապետը։
Նա օրինակ է բերել նաև Լատվիան, Լիտվան և Էստոնիան, որոնք կարող էին շահել Ռուսաստանի հետ լավ հարաբերություններից։
«Առողջ բանականությունը Մերձբալթիկայի այս երկրների ղեկավարներին կհուշեր, որ ձեր շահերից են բխում Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները թեկուզ միայն այն պատճառով, որ դուք երեք տարանցիկ երկրներ եք, ունեք նավահանգիստներ, որոնց միջոցով կարող էր իրականացվել մեծ երկրի՝ Ռուսաստանի առևտուրն արտաքին աշխարհի հետ։ Իսկ դուք դրա վրա կարող էիք գումար վաստակել»,- նշել է Ազարովը։
Նա հիշեցրել է, որ նույն Լիտվան, ԵՄ պահանջով փակելով Իգնալինայի ատոմակայանը, ոչինչ չշահեց, բայց այժմ ստիպված է վճարել գրեթե մեկ եվրո մեկ կիլովատ էներգիայի դիմաց։